Իրանն իր պետական ավիաընկերության և ռազմածովային ուժերի օգնությամբ Ռուսաստան է մատակարարել առնվազն 18 հեռահար անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ խոսքը գնում է Mohajer-6 անօդաչուների վեց առաջադեմ տեսակների մասին, որոնց հեռահարությունը կազմում է մոտ 200 կմ, ինչպես նաև 12 Shahed-191 և 129 անօդաչու թռչող սարքերի, որոնք ունակ են օդային և ցամաքային հարվածներ հասցնել։

Չպարզված վայրում լողում է մի սարք, որը խոցվել է Ուկրաինայի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից և ճանաչվել է որպես իրանական արտադրության «Qods Mohajer-6» ԱԹՍ
Ի տարբերություն Shahed-131 և 136 անօդաչուների, որոնք Ռուսաստանը լայնորեն օգտագործել է Ուկրաինայում, նոր անօդաչուները նախատեսված են թիրախները ռմբակոծելու և բազա վերադառնալու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, անօդաչու սարքերը մատակարարվել են անցյալ տարվա նոյեմբերին ռուսական պատվիրակության Թեհրան կատարած այցից հետո:
Ավելի վաղ The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Իրանի իշխանությունները պայմանավորվել են Թաթարստանի Հանրապետության տարածքում՝ Ելաբուգա քաղաքում, կառուցել գործարան, որը իրանական տեխնոլոգիաներով անօդաչու սարքեր կարտադրի։ Ըստ այդ ծրագրերի՝ նոր գործարանը կկարողանա արտադրել առնվազն 6000 ԱԹՍ։
