12.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Հայաստանում գնաճի տեմպերը որոշակիորեն դանդաղում են
Այլ Լուրեր

Հայաստանում գնաճի տեմպերը որոշակիորեն դանդաղում են

 Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. փետրվարը 2022թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 8.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1 %:  Այս  մասին NewArmenin-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների՝ 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.8%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ:

Մասնավորապես,  թթվասերի գինը 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել է 9.3%-ով, թարմ կաթինը՝ 9.5%-ով, կաթնաշոռինը՝ 11.6%-ով, պանրինը՝ 17.1%-ով, մածունինը՝ 18.0%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.1 %, 0.7%, 0.1%, 0.7%, և 0.1%-ով:

 Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում կարտոֆիլը թանկացել է  11.1 %-ով, սոխի գինը բարձացել է  24.0%-ով՝  մինեչդեռ ճակնդեղի և գազարի գները նվազել են համապատասխանաբար 11.9% և 3.3%-ով:

Սակայն,  փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների համապատասխանաբար 4.7%, 35.0%, 2.6% և 3.8% գնաճ:

ՎԿ-ի տվյալներով՝ թռչնամսի գինը 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ աճել է 2.5 %-ով, տավարի մսինը՝ 21.2%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ` համապատասխանաբար 1.4% և 0.5%-ով:

Դրան զուգընթաց, 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի 5.2% գնաճ, բայց  խոզի միսն է  5.9 %-ով էժանացել:

Էժանացել է ձուն, և այսպես. ձվի գինը մեկ տարում աճել է 0.3%-ով, իսկ այս տարվա հունվարի համեմատ գրանցվել է 5.6% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ այս տարվա փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.0 %, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնանկում:

Մինչդեռ կարագի և մարգարինի գները մեկ տարում աճել են 4.3 % և 19.9 %-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.2% և 1.2% գնանկում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպարեղենի շուկայում գնաճ է  արձանագրվել, բայց վերջին ամսում որոշակի գնանկում է նկատվել: Այսպիսով՝ 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև ոսպի՝ 2.5 %, բրնձի՝ 2.7 %, հնդկացորենի` 3.5 %, ալյուրի՝ 4.0 %, ոլոռի՝ 5.4 %, հաճարի` 7.4 %, մակարոնեղենի 17.8 % գնաճ, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7 %, 0.6 %, 1.6 %, 1.6 %, 1.5 %, 0.3 %, 1.9 % գնանկում:

Նշվում է նաև, որ փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 7.7 %-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 6.3 %-ով:

Պաշտոնական տվյալներով՝  միրգն ու բանջարեղենը թանկացել են:

Բանջարեղենի ապրանքախմբում էլ, ըստ վիճակագրության, 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 4.9 % գնաճ:

Մրգի ապրանքախմբում մեկ տարում գներն աճել են 14.1%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.5 % գնանկում:

 Համեմատության համար շեշտենք, որ հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.4 %, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3 % գնաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում հունվարին 2022թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.7-4.0 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գների մակարդակն աճել է 3.4 %-ով:

Հարկ է նկատել, որ հանրապետությունում գնաճի տեմպերը որոշակիորեն դանդաղում են:

Նմանատիպ Հոդվածներ

«Ադրբեջանի ժողովուրդը բարոյական իրավունք ունի վրեժխնդրություն պահանջելու». Ալիև

Սերինե

Ադրբեջանի ՊՆ-ն նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին և ՌԴ ՊՆ-ին մեղադրում է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ

Սերինե

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության երկրորդ խմբաքանակի համար

Սերինե
Բեռնում.....