19.1 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.09.2023
Գլխավոր » Հրապարակվել է ռուսների ռադիոկապի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք պնդում են, որ արդեն հայտնաբերել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ի բեկորները
Այլ Լուրեր

Հրապարակվել է ռուսների ռադիոկապի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք պնդում են, որ արդեն հայտնաբերել են ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ի բեկորները

Ինչպես նախօրեին հայտնել էինք, ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը երեկ՝ մարտի 14-ին, հայտարարել էր, որ նույն օրը առավոտյան ռուսական Սու-27-ը ինքնաթիռը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքին։ Ռուսական ինքնաթիռի վտանգավոր մանևրի արդյունքում ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ն ընկել է Սև ծովը։

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հայտարարությունը Սև ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներ իրականացրել են ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ մանևր հետախուզական առաքելություն իրականացնող ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի նկատմամբ, որն այսօր գտնվում էր Սև ծովի միջազգային օդային տարածքում»:

ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ բախումից հետո MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքն ընկել է Սև ծովի չեզոք ջրերը։ Ամերիկյան կողմը մանրամասնել է նաև, որ ռուսական երկու Սու-27 կործանիչներ մոտեցել են անօդաչու թռչող սարքին և պտտվել նրա վրայով և սկսել վառելիք լցնել նրա վրա՝ ըստ երևույթին փորձելով վնասել ԱԹՍ-ի սարքավորումները, ինչն էլ, ըստ ամենայնի, հանգեցրել է ԱԹՍ-ի կործանմանը։

Իր հերթին, ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական կործանիչները «ընդհանրապես կոնտակտի մեջ չեն մտել» ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը «սադրանք» է անվանել ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետախուզական առաքելությունը։ Սպիտակ տունը ռուս օդաչուների գործողություններն անվանել է ոչ պրոֆեսիոնալ և Պետդեպ է կանչել ՌԴ դեսպանին։

Խոցված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը օգտագործվել է պլանային առաքելության համար, այն զինված չի եղել, թեև նրա կառուցվածքը դա նախատեսում է, հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան զինվորականին։

NYT-ի զրուցակիցը նշել է նաև, որ ԱՄՆ-ին առանց այն էլ մի քանի ամիս է անհանգստացնում է Սև ծովում Ռուսաստանի հետ ուղիղ բախման հավանականությունը, և այս միջադեպը միայն սրում է իրավիճակը։

Միջադեպը տեղի է ունեցել ուկրաինական հանրահայտ Զմեյինի կղզուց հարավ-արևելք՝ միջազգային օդային տարածքում։ ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում, որպեսզի խոցված MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը չհայտնվի սխալ ձեռքերում։ Այս մասին CNN-ին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Առանց շատ մանրամասների մեջ մտնելու՝ կարող եմ ասել, որ մենք քայլեր ենք ձեռնարկել՝ պաշտպանելու մեր ակտիվները կոնկրետ այս անօդաչու թռչող սարքի հետ կապված: Դա Միացյալ Նահանգների սեփականությունն է: Մենք ակնհայտորեն չենք ցանկանում, որ ահյ  հայտնվի ինչ-որ մեկի ձեռքերում»,- ասել է նա։

ԱՄՆ-ն այժմ ուսումնասիրում է որոշ ֆոտոպատկերներ՝ տեսնելու, թե արդյոք դրանցից որևէ մեկը հարմար է հանրային հրապարակման համար: Սակայն որևէ որոշում դեռ չի ընդունվել։

«Ակնհայտ է, որ մենք հերքում ենք ռուսական կողմի ժխտումները, և ես կարծում եմ, որ մեկ տարի անց յուրաքանչյուրը պետք է շատ թերահավատությամբ ընդունի այն ամենը, ինչ ռուսներն ասում են այն մասին, թե ինչ են անում Ուկրաինայում և նրա շուրջը», — ավելացրել է Քիրբին:

Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի հետ խոսակցություն է «տարվել շատ կարևոր և շատ իրական խնդիրների շուրջ»։ «Մենք, իհարկե, չենք ցանկանում, որ այս պատերազմը գերազանցի այն, ինչ արդեն տեղի է ունենում ուկրաինացի ժողովրդի հետ»,- հավելել է պաշտոնյան։

Ջոն Քիրբիի խոսքով, նման դեպքեր նախկինում էլ են եղել, սակայն վերջինս հատկապես աչքի է ընկել ռուսների ոչ պրոֆեսիոնալ, անխոհեմ ու վտանգավոր գործողություններով։

Մինչդեռ, մի շարք տելեգրամյան ալիքներ արդեն սկսել են հրապարակել ռուսական ռադիոկապի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք պնդում են, որ արդեն գտել են MQ-9 Reaper-ի բեկորների մի մասը։

«Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից շատ առաջ՝ ռուսական հիբրիդային ագրեսիայի սկսվելուց հետո, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը վերահսկում էին սահմանազատման գիծը Դոնբասում և Սև ծովում», ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ, գնդապետ Յուրի Իգնատը «Ուկրաինսկա պրավդա» թերթին տված մեկնաբանությունում:

Խոսնակը հավելել է, որ Կիևի համաձայնությամբ, MQ-9 Reaper-ը նախկինում էլ մշտապես գտնվել է Ուկրաինայի օդային տարածքում, որպեսզի վերահսկի իրավիճակը, մասնավորապես՝ տեսնելու, թե արդյոք Ուկրաինայի արևելքում հրադադարը խախտվել է։

«Իրավիճակը վերահսկելու, տարածաշրջանում կայունությունը և ՆԱՏՕ-ի գործընկերներին պահպանելու համար ԱՄՆ-ը Սև ծովում օգտագործում է նաև հետախուզական ավիացիան, օրինակ՝ RC-135 և H10 Poseidon հետախուզական ինքնաթիռներ»,- հավելել է Իգնատը։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հեռուստամարաթոնի եթերում ասել է, որ ոչնչացված անօդաչու թռչող սարքի փոխարեն ԱՄՆ-ը արդեն ուղարկել է մեկ այլ անօդաչու թռչող սարք, և այն «շարունակում է իր աշխատանքը»։

Նմանատիպ Հոդվածներ

Ի՞նչ է կատարվում Սուդանում, և ի՞նչ կապ ունի դրա հետ Ռուսաստանը

Սերինե

Ուկրաինական բանակն ապրիլ-մայիսին հակահարձակման կանցնի գերմանական Leopard տանկերով. սա Կիևից հնչող արդեն երկրորդ հայտարարությունն է

Սերինե

Ջո Բայդենը հայտարարել է ամբողջ աշխարհում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում գրանցված հաջողությունների մասին. իրավապաշտպանները համաձայն չեն նրա հետ

Սերինե
Բեռնում.....