26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Ինչպես են գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին զրկել եկամտից, դուրս թողնել Շախմատի կանանց հավաքականից․ պատմում է ինքը (տեսանյութ)
Այլ Լուրեր

Ինչպես են գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին զրկել եկամտից, դուրս թողնել Շախմատի կանանց հավաքականից․ պատմում է ինքը (տեսանյութ)

Գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետի կոչում վաստակած Լիլիթ Գալոյանը, լինելով կանանց շախմատի հավաքականի 12 տարվա անդամ, բախվել է անարդարության, դուրս է մնացել Շախմատի կանանց հավաքականից ու զրկվել այսպես կոչված մարզիկի կենսաթոշակից: Նրա իրավունքները խախտվել են, երբ շախմատիստուհին հղի է եղել երկվորյակներով:

Ըստ նրա՝ եթե ինքն ունենար պայմանագիր ֆեդերացիայի հետ, որտեղ հստակ շարադրված կլիներ, թե որ դեպքում իրեն պիտի զրկեն գումարից, ապա նման խնդիր չէր առաջանա:

Լիլիթ Գալոյանը չի բացառում, որ տեղի ունեցածը լինի նաև քաղաքական հաշվեհարդար՝ հաշվի առնելով իր և իր լրագրող ամուսնու վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, ով «մերժվեց» 2018 թվականին, ինչից հետո էլ իրեն հանեցին ֆեդերացիայից:

Բեռնում.....