26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Առաջին անգամ չէ, որ ՌԴ արտգործնախարարը փորձում է խեղաթյուրել Արցախի հակամարտության պատմությունը․ քաղաքագետ․ տեսանյութ
Այլ Լուրեր

Առաջին անգամ չէ, որ ՌԴ արտգործնախարարը փորձում է խեղաթյուրել Արցախի հակամարտության պատմությունը․ քաղաքագետ․ տեսանյութ

Newarmenia-ի տաղավարում զրուցել ենք արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։ Ըստ քաղաքագետի՝ ավելի քան 100 օր Արցախը պահելով շրջափակման մեջ՝ Ադրբեջանը փորձում է մի քանի խնդիր լուծել։

«Առաջին հերթին հիմնական խնդիրը Արցախի հայաթափումն է, որովհետև այսօր Ադրբեջանը հասկանում է, որ միջազգային հանրության որևէ կազմակերպություն կամ առանձին պետություն չի կարող աչք փակել և անգործությամբ թույլ տալ 120 հազար հայ բնակչության կոտորածը։ Եվ այս տրամաբանությամբ Ադրբեջանը փորձում է հայաթափել Արցախը, որովհետև դա միակ ճանապարհն է, որի միջոցով կարող է լեգիտիմացնել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների օկուպացիան։ Մենք պարտավոր ենք օգտագործել Ադրբեջանի կողմից իրականացվող այս հանցավոր քաղաքականությունը՝ մերժելի դարձնելու միջազգային հանրության կողմից մեզ առաջարկվող կամ մեզանից պահանջվող որևէ տարբերակ, որը կենթադրի Արցախի լինելը Ադրբեջանի կազում որևէ կարգավիճակով»,- ասում է Ազիզյանը։

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Արցախի հայերը կարող են ունենալ Կոսովոյի սերբերի ու Դոնբասի ուկրաինացիների նման իրավունքներ։

«Անընդունելի եմ համարում այս համեմատությունը։ Ռուսաստանի արտգործնախարարն առաջին անգամ չէ, որ փորձում է անհամաչափ զուգահեռներ անցկացնել՝ խեղաթյուրելով Արցախի հակամարտության պատմաիրավաքաղաքական իրողությունները։ Ես համոզված եմ, որ ՌԴ արտգործնախարարը, խնդրով զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերն էլ շատ լավ ծանոթ են հակամարտության պատմությանը և քաջ գիտակցում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմաիրավաքաղաքական հիմքերն ավելի ամուր են, քան Դոնբասի, Կոսովոյի և այլ դեպքերում»,- հավելում է նա։

Ըստ Ժիրայր Ազիզիյանի՝ Արցախի իշխանությունները որևէ պահանջի դիմաց չեն ընդունելու Ադրբեջանի առաջարկը՝ ինտեգրման գործընթաց սկսելու վերաբերյալ։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Բեռնում.....