Չորս ամիս պաշտպանական դիրքերում գտնվող ուկրաինական զորքերը «շատ շուտով» կսկսեն երկար սպասված հակահարձակումը, երբ Ռուսաստանի ձմեռային հարձակումը գնալով կորցնում է իր թափը՝ այն էլ առանց Բախմուտը գրավելու, այսօր այս մասին Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է Ուկրաինայի ցամաքային զորքերի բարձրագույն հրամանատար, գներալ գնդապետ Ալեքսանդր Սիրսկին:
Սա Կիևից հնչող առաջին հայտարարությունն է, որ ուկրաինական բանակը պատրաստ է պատերազմի ձմեռային փուլից հետո փոխել իր մարտավարությունը:
Սիրսկին իր թելեգրամյան ալիքում հաղորդել է, որ ներկայումս Բախմուտի ուղղությամբ հարձակման մեջ ներգրավված ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՄՌԿ) վարձակնները «կորցնեում են զգալի ուժեր և մոտ են սպառմանը»:
«Շատ շուտով մենք կօգտվենք այս հնարավորությունից, ինչպես նախկինում արեցինք Կիևի, Խարկովի, Բալակլիայի և Կուպիանսկի մերձակայքում», — նեշել է գեներալը՝ թվարկելով նախորդ տարում ուկրաինական հակահարձակումների ժամանակ ազատագրած տարածքները, որոնք շրջադարձային նշանակություն ունեցան պատերազմի համար:
Սիրսկին 2022 թվականի փետրվարի 24-ից հետո ռուսական հարձակման դեմ Ուկրաինայի պաշտպանական ռազմավարության գլխավոր հեղինակներից մեկն, ով նաև կարողացել է հետ մղել Կիևի ուղղությամբ հարձակվող ռուսական բանակին:
Ներկայումս Ուկրաինայում ռազմաճակատի գիծը կարելի է համարել ստաբիլացված, որը հիմնականում տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերից, երբ ուկրաինական կողմին հաջողվել էր վերջնականապես ազտագրել Խերսոն քաղքը և համանուն շրջանի մեծ մասը:
Ձմռան ողջ ընթացքում ռուսական կողմը ճակատ էր ուղարկել «Վագներ» ՄՌԿ-ի և նախորդ տարվա սեպտեմբերի վերջից մոբիլիզացված հազարավոր զինվորականների և հարձկաողական գործողությունների հիմնական շեշտադրումը կատարել էր Բախմուտ քաղաքը գրավելու վրա: Չնայած ռուսական բանակը կարողացել էր հաջողությունների հասնել հարակից գյուղերի, բարձունքների և բուն քաղաքի որոշ թաղամասերի գրավման միջոցով, այնուամենայնիվ ուկրաինական Գլխավոր շտաբը երկար քննարկումներից հետո որոշել էր չնահանջել քաղաքից:
Կիևը երկար ժամանակ հայտարարում էր, որ ծրագրում է մեծ հակահարձակում իրականացնել այս տարվա ընթացքում՝ օգտագործելով նոր մատակարարված արևմտյան սպառազինությունը:
Մոսկվայից արձագանք դեռ չի եղել՝ կապված Բախմուտում իր ուժերի մեծաքանակ կորստի հետ, սակայն Եվգենի Պրիգոժինը` «Վագների» սեփականատերը, վերջին օրերին հոռետեսական հայտարարություններ է արել` նախազգուշացնելով ուկրաինական հակահարձակման մասին:
Օրինակ երկուշաբթի օրը Պրիգոժինը նամակ էր հղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որում նա պնդում էր, որ Ուկրաինան նպատակ ունի «Վագների» մարտիկներին կտրել Ռուսաստանի կանոնավոր զորքերից: Հաջորդիվ, իր նամակում Պրիգոժինը Շոյգուից պահանջել է գործել իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար և նախազգուշացնումներ արել ձախողման դեպքում «բացասական հետևանքների» մասին։
Նշենք, նաև որ նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինան Բախմուտից արևմուտք տեղական հակահարձակում է սկսել, որը հավանաբար միտված է քաղաքի ներսում գտնվող ուկրաինական բանակի համար օգտագործվող հիմնական մատակարարման գծերի վրա ռուսական զորքերի գործադրած ճնշումները թուլացնելուն:
Դեռևս վտանգ կար, որ Բախմուտում ուկրաինական ուժերը կարող են հայտնվել շրջափակման մեջ, ասվում է բրիտնական ռազմական գերատեսչության թվիթերյան թարմացումներում՝ զուգահեռաբար նշելով, որ «հավանականություն կա նաև, որ ռուսական հարձակումը քաղաքի ուղղությամբ կարող է կորցնել այն սահմանափակ թափը, որը ձեռք էր բերել ձմռան ընթացքում»:
Այս օրերին ճակատային գծերին մոտ գտնվող բնակավայրերով շրջագայության էր դուրս եկել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա արդեն հասցրել է լինել Բախմուտի հարակաից շրջաններում և հարավային Խերսոնում:
Թելեգրամում իր շրջագայությունից կադրեր հրապարակելով Զելենսկին գրել էր. «Մենք ամեն ինչ կվերականգնենք, ամեն ինչ կվերակառուցենք։ Ինչպես յուրաքանչյուր քաղաք ու գյուղ, որը տուժել է օկուպանտների պատճառով»:
