0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքի թիրախ
Այլ Լուրեր

Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքի թիրախ

Նախօրեին Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենը Իսրայել ժամանած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ «Ադրբեջանը համարվում է Իսրայելի ռազմավարական գործընկերը»: Նա նաև մատնանշել է երկրների միջև սերտ համագործակցությունը «տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»։

«Իսրայելն ու Ադրբեջանը նույն ընկալումն ունեն իրանական սպառնալիքների վերաբերյալ»,- հայտարարել էր Կոենը և ավելացրել «Իրանական այաթոլլահի ռեժիմը սպառնում է մեր տարածաշրջաններին, ֆինանսավորում է ահաբեկչությունը և ապակայունացնում ամբողջ Մերձավոր Արևելքը»։

Իսրայելի ԱԳ նախարարը նաև պնդել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել «Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու, ինչպես նաև տնտեսության, անվտանգության, էներգետիկայի և նորարարության ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման շուրջ»։

Կոենի նման հայտարարություններից հետո Բայրամովն էլ «Մերձավոր Արևելքում խաղաղության և երկխոսությանն Ադրբեջանի աջակցությունը» ընդգծելուց հետո հայտարարել է, որ Բաքուն «երախտապարտ է Իսրայելին՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար»։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերված աջակցությունը ինչպես 2020 թվականի հայրենական պատերազմից առաջ, այնպես էլ դրա ընթացքում»,- շարունակելով ասել էր ադրբեջանցի նախարարը։

Արդեն այսօր Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր. «Այսօր Իրանի և Հայաստանի եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։ Վերջին 30 տարիների ընթացքում Իրանը գործնականում աչք է փակել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա: Հայտնի է, որ Իրանը ոչ մի կարևորություն չի տվել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի օկուպացմանը և այդ տարածքների թալանին, այդ տարածքներում ավերված տներից իրանական շուկաներում քարերի վաճառքին, 67-ից 65 ոչնչացված և պղծված մզկիթներին»:

Իսրայելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարությանը այսօր արձագանքել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ կոչ անելով Բաքվին բացատրություններ ներկայացնել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցության շուրջ: Նրա խոսքերով՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մասին հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Իսրայելը մտադիր է Ադրբեջանի տարածքը օգտագործել Իրանի անվտագության դեմ սպառնալիքներ հարուցելու համար:

Սրան նաև կարելի է ավելացնել, Իրանի բանակի կողմից վերջին երկու օրվա ընթացքում տարածված այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են դիմագրավել երկրի դեմ ցամաքային ցնակացած հարձակման, և որ իրանական բանակը ներկայումս գտնվում է մարտունակ վիճակում:

Ընդգծենք, որ չնայած Բաքվի հերքումներին, վերջին շրջանում իսրայելական մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Ադրբեջանը Իրանի հետ ցամաքային սահմանային շրջանները տրամադրել է Իսրայելի հետախուզական մարմիններին Իրանի տարածքը մոնիտորինգի ենթարկելու համար:

Նշենք, որ Բայրամովը Իսրայել էր ժամանել Ադրբեջանի դեսպանատան բացման հետ կապված հանդիսավոր արարողություններին մասնակցելու համար, որի շրջանակներում նա նաև հանդիպումներ էր ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յաով Գալանտի հետ:

Վերոնշյալ երկու հանդիպումների ընթացքում էլ քննարկման հիմնական թեմաները եղել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացումը, ռազմարդյունաբերական և պաշտպանական ոլորտների համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը, անվտանգության ոլորտում համագործակցության բազմազան ասպեկտները, տնտեսական և  այլ ոլորտների կապերը:

Բացի այս, Բայրամովը նաև մասնակցել էր Պաղեստինում Ադրբեջանի ներկայացուցչության բացման արարողություններին, որի շրջանակներում էլ հանդիպել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի և վարչապետ Մոհամմեդ Շտայի հետ: 

Նմանատիպ Հոդվածներ

Նեթանյահուի սխալը հանգեցրել է կաթվածահար քաղաքական ճգնաժամի և քաոսի. Իսրայելում դատաիրավական բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ցույցերը պաշտպանեցին երկրի նախագահը և պաշտպանության նախարարը

Սերինե

Իսրայելը խոստացել է ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում սեփական շահերը

Սերինե

Իրանը Ռուսաստանին մատակարարել է առնվազն 18 հեռահար ԱԹՍ պետական ​​ավիաընկերության և ռազմածովային ուժերի նավերի օգնությամբ. The Guardian

Սերինե
Բեռնում.....