24.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » «Всех победим, всех убьем, всех, кого надо, ограбим. Всё будет, как мы любим». Պուտինի ուղերձից հետո Կրեմլում հնչեցրած այս խոսքերի հեղինակ, ռուս բլոգեր և քարոզիչ Վլադլեն Թաթարսկին մահացել է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում պայթյունի հետևանքով
Այլ Լուրեր

«Всех победим, всех убьем, всех, кого надо, ограбим. Всё будет, как мы любим». Պուտինի ուղերձից հետո Կրեմլում հնչեցրած այս խոսքերի հեղինակ, ռուս բլոգեր և քարոզիչ Վլադլեն Թաթարսկին մահացել է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում պայթյունի հետևանքով

Կիրակի օրը՝ ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Стрит-бар» սրճարանում պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Զոված անձը եղել է ռուս հայտնի ռազմական լրագրող և Ուկրիանայում ռազմական գործողությունների ակտիվ կողմնակից Վլադլեն Տատարսկին (իրական անուն-ազգանունը՝ Մաքսիմ Ֆոմին):

Ինչպես գրում է «Фонтанка SPB Online» թելեգրամյան ալիքը, սրճարանը, որը գտնվել է Ունիվերսիտսկի փողոցի վրա գտնվող այդ սրճարանը նախկինում պատկանել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ համարվող գործարար և ներկայումս ուկրաինական պատերազմում ակտիվ ներգրավված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սեփականատեր Եվգենի Պրիգոժինին:

«Фонтанка» -ն առաջիններից էր, ով իր աղբյուրներից ստացած տեղեկություններին հղում կատարելով հայտնեց, որ պայթյունի զոհը եղել է պատերազմի կողմնակից բլոգեր, (որը նաև կոչվում է ռազմական թղթակից) Վլադլեն Տատարսկին:

Ավելի ուշ պայթունի և բլոգերի զոհվելու մասին տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչությունը:

«Ժամը 18:13-ին Վասիլեոստրովսկի շրջանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Ունիվերսիտսկի 25 հասցեում գտնվող սրճարանում պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ է մահացել, ով հանդիսացել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին է»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

ТАСС-ին իրավապահ մարմինները հայտնել էին, որ պայթուցիկ սարքը լցոնված է եղել հարվածող տարրերով, իսկ թիրախը եղել է հենց բլոգեր Վլադլեն Տատարսկին։ Սրճարանում պայթյունի պահին անցկացվել էր նրա ստեղծագործական երեկոն։ Ինքնաշեն ռումբը թաքցված է եղել Տատարսկուն տրված արձանի մեջ, լրատվական գործակալությունը հայտնել էին ոստիակնություննից։

Baza թելեգրամյան ալիքի տվյալներով՝ պայթունի հզորությունը հավասարազոր է եղել 200 տրոտիլից առաջացած պայթյունին:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, իր թվիթերյան էջում գրել էր. «ՌԴ-ում սկսվում է… սարդերը միմյանց են խժռում անոթի մեջ: Հարց է. «ե՞րբ ներքին ահաբեկչությունը կդառնա ներքաղաքական պայքարի գործիք»: Ամուր ձգված պտուտակների երկրում դա ժամանակի հարց է»:

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ Ռուսաստանում պատերազմամետ շատ բլոգերներ և քարոզիչներ, առանց ապացույցների սպասելու, սկսել են Տատարսկու սպանության մեջ մեղադրել Ուկրաինայի իշխանություններին։

ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր թելեգրամյան ալիքում գրել է, որ Տատարսկին «վտանգավոր է եղել» Ուկրաինայի իշխանությունների համար, և որ նրա «մասնագիտական ​​գործունեությունը ատելություն է առաջացրել» Կիևում։

Արդեն այսօր ռուսական պետական ԶԼՄ-ների փոխանցմամբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի քննչական մարմինները կարողացել են պարզել բլոգերի դեմ հարձակումը կատարած անձանց ինքնությունները, իսկ Քննչական կոմիտեն հայտարարել մեկ անձի ձերբակալության մասին:

Նրանց տվյալներով՝ սրճարանում պայթյունը կազմակերպել է Սանկտ Պետերբուրգի 1997 թվականին ծնված բնակչուհի Դարիա Տրեպովան։

26-ամյա Տրեպովային սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում՝ ընդհանուր առմամբ վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքով։

Ավելի վաղ աղջկա ձերբակալության մասին իրավապահ մարմիններում իր աղբյուրներից ստացված տեղեկություններին վկայակոչելով՝ հայտնել էր «Интерфакс» լրատվական գործակալությունը:

Լրատվականի փոխանցմամբ՝ քննիչները կարծում են, որ հենց Տրեպովան է սրճարան բերել պայթուցիկով լցոնված և տուփի մեջ դրված արձանիկը:

SOTA թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է Տրեպովային և Ռիլովին՝ նախորդ տարվա փետրվարին Սանկտ Պետերբուրգում հակապատերազմական ցույցերի ժամանակ։ Ռիլովը այդ ժամանակ 9 օրյա կալանքի էր ենթարկվել:

Վլադլեն Տատարսկին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ակտիվ կողմնակիցներից էր։ Նա նախկինում մասնակցել էր Դոնբասում ընթացող ռազմական գործողություններին՝ ռուսամետ ուժերի կազմում։ Ուկրաինական լրատվամիջոցները նրան անվանում են Կրեմլի քարոզիչ։

Դեպքի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «սպանություն» հոդվածով։

Բեռնում.....