18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Գլխավոր դատախազը կգնա ԱԺ. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Գլխավոր դատախազը կգնա ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Գլխավոր դատախազությունը ԱԺ է ներկայացրել 2022 թ․ գործունեության մասին հաղորդումը, որն առաջիկայում դատախազը կզեկուցի։ Ըստ հաղորդման՝ նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են ավելի քան 7 հազարով՝ կազմելով մոտ 38 հազար։ Առանձնապես ծանր հանցագործությունների աճը կազմել է 151․1 տոկոս՝ 2021-ին գրանցվել է 350 դեպք, անցած տարի՝ 880։ Փոխարենը 3 դեպքով նվազել են ինքնասպանությունները՝ 188 դեպք։ 76.3 տոկոսով աճել է թմրանյութի ապօրինի շրջանառությունը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնում.....