30.1 C
Yerevan
3 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 02.06.2023
Գլխավոր » Միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվելու են մաքսային գործառնություններ. նախագիծ. «Փաստ»
թերթերի տեսություն

Միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվելու են մաքսային գործառնություններ. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարա րու թյու նը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը վերաբերում է միջազգային փոստային առաքումներին: «Միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման միջազգային փոստափոխանակման վայր սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թ.-ի հունվարի 24-ի ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 74-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 57-րդ կետի միջոցառումն ապահովելու նպատակով:

Կառավարության 2005 թ.-ի մարտի 10-ի N 292-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր է սահմանվել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Միջազգային փոստային առաքանիների» փոխադրումը Հայաստանի Հանրապետությունում վերապահված է բացառապես այդ ընկերությանը: Նախագծով առաջարկվում է Երևան, Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1 հասցեում գտնվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստի տեսակավորման և փոխանակման կենտրոնը սահմանել որպես միջազգային փոստափոխանակման վայր, որտեղ միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվելու են մաքսային գործառնություններ:

Նախարարության ներկայացրած մեկ այլ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ. փետրվարի 20-ի թիվ 157-Ն որոշման մեջ, մասնավորաբար` առաջարկվում է «Փոստային կապի ոլորտում մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշման նախաբանում հղում կատարել կոնկրետ լիազորող նորմին: Հաշվի առնելով նաև այն, որ Կառավարության 2005 թ.-ի մարտի 10-ի թիվ 292-Ն որոշմամբ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է սահմանվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ նախագծով առաջարկվում է որոշման հավելվածի 4-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն:

Բեռնում.....