«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում առաջիկայում:
Բանն այն է, որ դատախազներն ու քննիչները լուրջ բախումների մեջ են, ու լարվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ ցանկացած քրեական վարույթի շրջանակներում, երբ նախատեսվում է հանդիպում քննիչների ու դատախազների միջեւ, նրանք չեն հանդիպում, իսկ գրավոր փաստաթղթերում էլ միմյանց հասցեին ընդհուպ վիրավորանքներ են շարադրում:
Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «պատերազմ» է հայտարարել եւ՛ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, եւ՛ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:
Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ այս ամենի նպատակը նրանց նոր անձանցով փոխարինելն է:
