Կան ըմպելիքներ, որոնք խանգարում են օրգանիզմին յուրացնել վիտամինները, հետեւաբար՝ դրանք համատեղել չի կարելի: Ռուս բժիշկ-դիետոլոգ Աննա Բելոուսովան Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե ինչպես է դա տեղի ունենում:
Վիտամինները նախ 40 րոպեից մինչեւ 1,5 ժամ յուրացվում են ստամոքսի կողմից, ապա անցնում աղիներ, որտեղից էլ արդեն հիմնական յուրացվում են օրգանիզմի կողմից:
Վիտամինները ցուցված է ընդունել օրվա առաջին կեսին: Սակայն միեւնույն ժամանակ մարդիկ օրը սկսում են սուրճով կամ թունդ թեյով, իսկ այս ըմպելիքները, ըստ մասնագետի, խանգարում են վիրտամինների յուրացմանը:
Մասնագետը նշել է, որ սուրճը եւ թեյը կտրուկ դանդաղեցնում են վիտամինների յուրացման գործընթացն աղիներում:
«Եթե նախքան նախաճաշը թեյ կամ սուրճ եք խմում, խնդիր չի լինի: Սակայն եթե ճաշից հետո՝ վիտամիններին զուգահեռ, թեյ կամ սուրճ եք օգտագործում, ապա գրեթե զրոյացնում եք վիտամինների դրական ազդեցությունը օրգանիզմի վրա»,- նշել է մասնագետը:
Նա խորհուրդ է տալիս վիտամիններ ընդունելուց 40 րոպե առաջ եւ հետո սուրճ եւ թեյ չխմել: Պատճառն այն է, որ սուրճի եւ թեյի մեջ առկա նյութը դանդաղեցնում են վիտամինների յուրացումը: Նույն ազդեցությունն ունի նաեւ օսլան: Այսինքն, վիտամիններ ընդունելիս չարժի օսլա պարունակող մթերք օգտագործել:
Վիտամինների յուրացմանը խանգարում են նաեւ գազավորված ըմպելիքները:
Բժիշկը խորհուրդ է տվել վիտամիններն ընդունել ջրով, թարմ մրգային հյութերով:
