16.1 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Երկլեզու գրքի տպագրումն ու Վիննիցայում անցկացվող միջոցառումը հայ և ուկրաինացի ժողովուրդների՝ դարերի խորքը գնացող մշակութային առնչությունների կարևոր մի օրինակ է. դեսպան
Այլ Լուրեր

Երկլեզու գրքի տպագրումն ու Վիննիցայում անցկացվող միջոցառումը հայ և ուկրաինացի ժողովուրդների՝ դարերի խորքը գնացող մշակութային առնչությունների կարևոր մի օրինակ է. դեսպան

Ապրիլի 3-ին Վիննիցա քաղաքում տեղի ունեցավ Ուկրաինացի հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, գիտնական Վասիլ Կույբիդայի «Բանի Առեղծվածը» երկլեզու գրքի շնորհանդեսը:

Ուկրաիներենից հայերեն գիրքը թարգմանել է գրականագետ, հայագետ Անուշավան Մեսրոպյանը, նկարազարդել է ճանաչված գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը: Շնորհանդեսից հետո անցկացվեց գրքերի և Բ. Եղիազարյանի նկարի բարեգործական աճուրդ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես ընդգծեց, որ երկլեզու գրքի տպագրումն ու Վիննիցայում անցկացվող միջոցառումը՝ հայ և ուկրաինացի ժողովուրդների դարերի խորքը գնացող մշակութային առնչությունների կարևոր մի օրինակ է:

Նա շնորհակալություն հայտնեց Վիննիցայում ճանաչված բժիշկ, հիվանդանոցի հիմնադիր Վիգեն Թովմասյանին, ում նախաձեռնությամբ անցկացված հանդիսավոր միջոցառմանը մասնակցեցին մարզի ղեկավարությունն ու հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Բեռնում.....