16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Գերմանիայում քաղաքապետ է ընտրվել սիրիացի փախստականը, ով հաղթել է տեղացի երկու թեկնածուների
Այլ Լուրեր

Գերմանիայում քաղաքապետ է ընտրվել սիրիացի փախստականը, ով հաղթել է տեղացի երկու թեկնածուների

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի Օսթելսհայմ քաղաքը քաղաքապետ է ընտրել սիրիացի փախստական ​​Ռայան Ալշեբլին, հայտնում է DPA լրատվական գործակալությունը, որի տվյալներով՝ Ալշեբլը Գերմանիայի հարավ-արևմուտքում սիրիական ծագումով առաջին քաղաքապետն է։

DPA-ն գրում է, որ 29-ամյա Ալշեբլը լքել է իր հայրենի սիրիական Էս Սուվեյդա քաղաքը 2015 թվականին, երբ պետք է զորակոչվեր բանակ։ Նա նախ Լիբանանով փախել է Թուրքիա։ Դրանից հետո նա այլ գաղթականների հետ տեղափոխվել է հունական Լեսբոս կղզի։

Հայտնվելով Գերմանիայում Ալշեբլը բնակություն է հաստատել Կալվ քաղաքում, որտեղ մեկուկես տարի ապրել է տարբեր բնակարաններում և սովորել գերմաներեն։ Հետո նա տեղափոխվել է Ալթենգշտատտ։ Այնտեղ Ալշեբլը պրակտիկա է անցել տեղական վարչակազմում և աշխատանքի է անցել քաղաքապետարանում, որտեղ աշխատել է հաջորդ յոթ տարիները։

2023 թվականին Ալշեբլը առաջադրվեց հարևան Օսթելսհայմի քաղաքապետի պաշտոնի համար և առաջ է անցավ տեղացի երկու թեկնածուներից՝ հավաքելով ձայների 55,41 տոկոսը։

Չնայած այն հանգամանքին, որ Ալշեբլին աջակցում էր Օսթելսհայմի բնակիչների մեծ մասը, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Յուրգեն Ֆուկսը, այնուամենայնիվ կային նրանք, ովքեր կտրականապես դեմ էին, նշում է DPA-ն։ Ալշեբլի հակառակորդները գոհ չեն նրա ծագումից։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Ալշեբլը, անհասկանալի է համարում նման վերաբերմուն, քանի որ չի կարծում, որ իր սիրիական արմատները պետք է որևէ նշանակություն ունենան ընտրողների համար։ Հատկապես հաշվի առնելով, որ նա վաղուց է տեղափոխվել Գերմանիա, ինտեգրվել տեղի հասարակությանն ու ստացել քաղաքացիություն։

«Այս ընտրությունները, հավանաբար, ամենակարևոր պահն էին իմ կյանքում», — ավելացրել է Ալշեբլը:

Հիշեցնենք, որ 2011 թվականին սիրիական քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր հարյուր հազարավոր սիրիացի քաղաքացիներ փախան Եվրոպա, ինչը հանգեցրեց միգրացիոն ճգնաժամի 2015-2017 թվականներին:

Բեռնում.....