16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Վլադիմիր Զելենսկին մեկնել է Ուկրաինայից և պետական ​​այցով ժամանել Լեհաստան
Աշխարհ

Վլադիմիր Զելենսկին մեկնել է Ուկրաինայից և պետական ​​այցով ժամանել Լեհաստան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական ​​այցով ժամանել է Լեհաստան։ Նա արդեն հատել է երկրի սահմանը, հայտնել է Լեհաստանի նախագահի միջազգային կապերի գրասենյակի ղեկավար Մարչին Պրժիդաչը։

Զելենսկին Վարշավայում կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Սպասվում է, որ այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը Վարշավայի կենտրոնում ելույթ կունենա՝ ուղղված լեհերին և երկրում բնակվող ուկրաինացիներին։

Սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Լեհաստան՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։ Նախկինում Ուկրաինայի ղեկավարը մի քանի անգամ անցել է Լեհաստանի տարածքով, երբ մեկնում էր այլ երկրներ՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիա:

Բեռնում.....