23.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Ձնամաքրման աշխատանքներից հետո Ռազմավիրական ճանապարհը բացել են մեծ բեռնատարների համար
Այլ Լուրեր

Ձնամաքրման աշխատանքներից հետո Ռազմավիրական ճանապարհը բացել են մեծ բեռնատարների համար

Մցխեթ–Ստեփանծմինդա –Լարս միջազգային նշանակության Ռազմավիրական ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

Ավտոմոբիլները մայրուղու նշված հատվածով կկարողանան անցնել առանց կանգառների և միայն ձնահյուսից պաշտպանված թունելներով, իսկ կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաները, ինչպես նաև 30 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսները՝ միակողմանի կերպով։

Այսօր գիշերը Գուդաուրի-Կոբի ճանապարհը ձյան պատճառով փակ էր մեծաբեռնատար մեքենաների համար: Ռազմավիրական ճանապարհը տանում Է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Բեռնում.....