23.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Զելենսկու գրասենյակը հնարավոր է համարում Ղրիմի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններ վարել
Այլ Լուրեր

Զելենսկու գրասենյակը հնարավոր է համարում Ղրիմի հարցով Ռուսաստանի հետ բանակցություններ վարել

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ղրիմի վերադարձի պայմանների շուրջ, եթե հակահարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը հասնեն բռնակցված թերակղզու սահմաններին։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան։

«Եթե մեզ հաջողվի մարտի դաշտում հասնել մեր ռազմավարական նպատակներին, և երբ հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, մենք պատրաստ ենք դիվանագիտական ​​էջ բացել քննարկման համար, բայց դա չի նշանակում, որ մենք բացառում ենք Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը»,- ասել է Սիբիգան։

Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկու և նրա վարչակազմի պաշտոնյաների կողմից Ղրիմի շուրջ հաճախ դարձած քննարկումները կապված են Ուկրաինայի զինված ուժերի նախատեսված հարձակման հետ։

Թերթը նշում է նաև, որ Սիբիգայի խոսքերը կարելի է համարել «ՌԴ հետ բանակցություններում շահագրգռվածության ամենահստակ հայտարարությունը» 2022 թվականի ապրիլից ի վեր։ 

Հարցը նրանում է, որ մինչ այս Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Ռուսաստանի հետ պատերազմը կարող է ավարտվել միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքներից և վերականգնվի Ուկրաինայի ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում 1991 թվականի դրությամբ, այդ թվում՝ Ղրիմում և Դոնբասում։ Մինչև վերջերս Կիևը Ղրիմը վերադարձը հնարավոր էր համարում միայն ռազմական ճանապարհով։

Ավելի ուշ BBC-Ուկրաինան տված մեկնաբանությունում Անդրեյ Սիբիգան ստիպված եղավ պարզաբանել իր խոսքերը Կրեմլի հետ բանակցություններին Ուկրաինայի պատրաստակամության մասին։ Նա պարզաբանել է, որ Ղրիմի շուրջ բանակցությունները ընդամենը հավանական տարբերակ են, սակայն նպատակը մնում է նույնը՝ Ղրիմի վերադարձը։

«Բոլոր հողերը պետք է վերադարձվեն, ոչ մի տարածքային կոմպրոմիս: Երբ մենք հասնենք ռազմավարական նպատակներին, երբ, օրինակ, դուրս գանք վարչական սահմանի մոտ, մենք կասենք, որ կարող է բացվել Ղրիմի վերադարձի դիվանագիտական ​​էջը: Բայց ես բացարձակապես չեմ բացառում ռազմական ճանապարհը»,- պարզաբանել է Սիբիգան։

Իր հերթին, մեկնաբանելով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգայի հայտարարությունը, թե Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի ապագան Մոսկվայի հետ, երբ Ուկրաինան հասնի Ռուսաստանի կողմից օկուպացված թերակղզու սահմանին, նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների հարցում պետք է առաջնորդվել միայն Վլադիմիր Զելենսկու կարծիքով:

«Այդ հարցում պետք է առաջնորդվել առաջին հերթին Ուկրաինայի նախագահի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերով»,- ասել է Զելենսկու խոսնակը։

Ինքը՝ Զելենսկին, վերջերս ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը կարող է ներկա գտնվել պատերազմի ավարտից հետո խաղաղության հաստատմանը միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, գնա Ուկրաինայից իր զորքերի ամբողջական դուրսբերմանը։ Եթե ​​այնուամենայնիվ պետք է նրանց «դուրս շպրտել», ապա «նման մարդկանց հետ խոսելու բան չկա»,- ասել է Զելենսկին:

2022 թվականի հոկտեմբերի 4-ին Զելենսկին նաև գործարկել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որը նախատեսում է հրաժարվել Ռուսաստանի նխագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից։

Ռուսաստանի ներխուժումից հետո՝ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցան ռուս-ուկրաինական բանակցություններ, սակայն դրանք սառեցվեցին ապրիլից, երբ ռուսական զորքերի նահանջից հետո հայտնի դարձավ օկուպացիայի տակ գտնվող ուկրաինական Բուչայում խաղաղ բնակիչների սպանդի մասին։

Իր հերթին, Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմում անցկացվել է «հանրաքվեի», որի արդյունքներով էլ այն միացել է Ռուսաստանին, և թերակղզու կարգավիճակի շուրջ բանակցություններ այլևս չեն կարող լինել:

Նմանատիպ Հոդվածներ

Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը հեռարձակվել է ռուսական հեռուստալիքների եթերում

Սերինե

ԱՄՆ ԿՀՎ տնօրենը գաղտնի այցելել է Կիև՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեղեկացնելու, թե ինչ է ծրագրում Ռուսաստանը ռազմական առումով

Սերինե

Զելենսկու այցն ԱՄՆ. ինչի՞ շուրջ էին բանակցությունները Բայդենի հետ և ի՞նչ արդյունքներով

Անի Գրիգորյան
Բեռնում.....