21.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Երևանում ամուսինը կնոջը հրազենային վնասվածք է պատճառել
Այլ Լուրեր

Երևանում ամուսինը կնոջը հրազենային վնասվածք է պատճառել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ապրիլի 5-ին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ, «Միցուբիշի» մեքենայի սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա ատրճանակի բռնակով հարվածներ էր հասցրել 34-ամյա ամուսինը, ինչից հետո մեքենայով դիմել էր փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզի ՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բեռնում.....