17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Մակրոնին չի հաջողվել համոզել Սի Ցզինպինին Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի հարցում
Այլ Լուրեր

Մակրոնին չի հաջողվել համոզել Սի Ցզինպինին Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում: Այցի հիմնական նպատակներից մեկն էր համոզել Չինաստանին զենք չտրամադրել Ռուսաստանին և ազդել Պուտինի վրա, որպեսզի նա գնա բանակցությունների: Սակայն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բանակցություններից հետո դիրքորոշումը փոխելու նշաններ ցույց չի տվել: Այս մասին գրում է Politico-ն։

Մասնավորապես, նա կրկնել է իր վաղեմի թեզը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման վերաբերյալ՝ ասելով, որ «բոլոր կողմերն ունեն ողջամիտ անվտանգության մտահոգություններ»: Նա չի արել գեթ մեկ ակնարկ, որ իր ազդեցությունը կօգտագործի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ ստիպելու Պուտինին դադարեցնել ներխուժումն Ուկրաինա, գրում է թերթը։

Սի Ցզինպինը միայն հայտարարել է, որ «Չինաստանը պատրաստ է միանալ Ֆրանսիային՝ կոչ անելով միջազգային հանրությանը մնալ ռացիոնալ և հանգիստ»։

Սի Ցզինպինի շրջապատի անդամները նկատել են նաև, որ Մակրոնը երկու անգամ ավելի շատ է խոսել, քան հանդիպման հյուրընկալողը՝ Չինաստանի ղեկավարը, ինչը կարող է ընկալվել որպես Մակրոնի կողմից դիվանագիտական ​​սխալ, գրում է Politico-ն։

Բեռնում.....