Շատ երկրներ ողջունեցին մարտին Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև միջպետական հարաբերությունները վերականգնելուն ուղղված համաձայնությունը, որի ուղղղությամբ արդեն կատարվում են գործնական քայլեր:
Ողջունեցին շատ երկրներ, քանի որ դրանով դադարեցվում էին Մերձավոր Արևելքի թեժ կետերում, ինչպիսիք են օրինակ՝ Սիրիան, Եմենը և անգամ Իրաքը, Իրանի կողմից աջակցվող ռազմականացված շիայական տարբեր խմբավորումների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող տարբեր սունիական խմբավորումների միջև ընթացող սուր ռազմական հակամարտությունները: Դադարում է երկու երկրների գաղափարական և աշխարհաքաղաքական գերակայության հասնելու յոթամյա լարված պայքարը:
Իսլամի սունի, (բայց և արմատական վահաբիական) և շիա (տասներկու իմամական) ուղղությունների հիմնական գաղափարները ներկայացնող երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ողջունեցին շատ երկրներ, սակայն ոչ Իսրայելը, որը Իրանին վերջերս բացահայտորեն հռչակել է իր «ազգային անվտանգության առաջնային սպառնալիք»: Ճիշտ է՝ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացել էին դեռ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, սակայն Իսրայելը հակաիրանական ակտիվ քաղաքականությունը էլ ավելի էր խորացրել հենց Սաուդյան Արաբիայի հետ ընթացող լարված հարաբերությունների պայմաններում՝ հույս ունենալով, որ Իրանը իր հետ հակամարտության դեպքում չի ստանա իսլամական աշխարհի կարևորագույն ներկայացուցիչներից մեկի աջակցությունը:
Սաուդյան Արաբիայի և Իրանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առճակատումը մինչ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քարտեզը՝ DW լրատվականի
Սակայն միայն այսքանը բավական չէ Իսրայելի դիրքորոշումը հասկանալու համար. մի երկրի, որը 1947 թվականին իր ձևավորումից ի վեր առանցքային դերակատարում է ունեցել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների մեջ՝ մերթ լինելով դրանց անմիջական մասնակիցը, մերթ կողմնակի աջակցություն ցուցաբերելով իր անվտանգության համար առավել մեծ վտանգ ներկայացնող այս կամ այն արաբական երկրի դեմ պատերազմող հակառակ կողմին:
Օրինակ 1956 թվականին Իսրայելը համաձայանագիր էր կնքել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ դեռ 1952 թվականից սկիզբ առած տխրահռչակ Սուեզի ճգնաժամի համատեքստում Եգիպտոսի վրա հարձակվելու համար:
Այդ ժամանակ Եգիպտոսը, որը չնայած անկախացել էր 1919 թվականին սակայն 1952 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից ու միապետական կարգը հանրապետականի փոխարինելուց հետո նոր էր ազատվում Անգլիայի գաղութատիրական ճիրաններից լուրջ վտանգ չէր ներկայացնում Իսրայելի անվտանգության համար: Սակաայն Թել Ավիվը ուներ սեփական ամբիցիաները. վերջինս նախ ձգտում էր վերահսկողություն հաստատել Գազա քաղաքի և համանուն շրջանի վրա, որը Եգիպտոսի վերահսկողության տակ էր անցել 1948-1949 թվականների առաջին արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ, ապա նաև թուլացնել առավել ազգայնական հայացքներ ունեցող նախագահ Գամալ Աբդ ալ-Նասերի դիրքերը և Ֆրանսիայից աջակցություն ստանալ սեփական միջուկային ծրագրերի ակտիվացման հարցում:
Այս ձևով Իսրայելի մասնակցությունը ակտիվ հարձակողական գործողություններին հակամարտության կողմեր հանդիսացող գաղութատիրական ազդեցությունից նոր ազատվող պետությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իրենց մայրամուտը ապրող երկու կայսրություններից օգուտներ քաղելու օպորտունիստական փորձ էր: Ակնհայտորեն սա Եգիպտոսից բխած ինչ որ իրատեսական անվտանգության սպառնալիքների դեմ կանխարգելիչ քայլ չէր:
Սուեզի ճգնաժամին հաջորդած տարիներին Իսրայելը շարունակում էր արաբական աշխարհի հատկապես Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Հորդանանի հետ ներքաշված մնալ էր լուրջ հակասությունների մեջ, որոնք մասշտաբային պատերազմների վերածվեցին համապատասխանաբար 1967 թվականին և 1973 թվականին: Ի հակադրություն այս ամենի Պարսից ծոցի տարածաշրջանում տարիներ շարունակ Թել Ավիվը լավ հարաբերություններ էր պահպանել Իրանի շահական ղեկավարության հետ, որը նույնպես լուրջ մարտահարավեր էր համարում պանարաբիզմը և Խորհրդային Միությունը, որը այդ տարիներին արաբական երկրների հիմնական ռազմատեխնիկական մատակարարն էր:
Ինչպես արդեն վերևում նշեցինք, դրությունը փոփոխության էր ենթարկվել 1979 թվականին Իրանում տեղ գտած իսլամական հեղափոխությունից հետո, երբ երկրների միջև սկսել էր աճել թշնամական հռետորաբանությունը: Այն հատկապես ուժգնացել էր, երբ Այաթոլլահ Ռուհալլահ Մուսավի Խոմեյնիի՝ հեղափոխության առաջնորդը Իսրայելին բացահայտորեն մեղադրեց Պաղեստինի իսլամական հողերը օկուպացնելու և մուսուլմաններին ճնշելու մեջ:
Արաբ-իսրայելական հակամարտությունները՝ Իսրայելի անմիջական մասնակցությամբ
Ուշագրավ է, որ չնայած երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ լարվելուն Իսրայելը ռազմական լուրջ աջակցություն էր ցուցաբերել Իրանին 1980-1988 թվականներին Իրաքի հետ մղած պատերազմի ժամանակ, որը իհարկե իրականացվել էր ոչ անմիջականորեն՝ երրորդ երկրների միջոցով: Թել Ավիվի նման քայլի գլխավոր նպատակը հիմնականում Իրաքում իշխող պանարաբիստական «Բաաս» կուսակցության և դրա ղեկավար Սադդամ Հուսեինի ռեժիմի թուլացմանը հասնելն էր, որը իր հերթին էր ձգտում ստեղծել սեփական միջուկային զենքը: Այլ կերպ ասած՝ Իսրայելի հիմնական նպատակը տարածաշրջանում իր հիմնական ախոյան արաբական որևէ երկրի հզորացումը թույլ չտալն էր:
Ավելին, վերոնշյալ նպատակներին հասնելու համար 1981 թվականին Իսրայելը անգամ Իրաքի միջուկային օբյեկտը ռմբակոծելու համար հատուկ օգային գործողություն մշակեց և իրականցրեց:
Իսրայելի լոբբին անգամ մեծ դեր խաղաց ԱՄՆ-ում՝ 2003 թվականին Իրաք ներխուժելու ամերիկյան որոշման մեջ, և հետագա տարիներին այն մեծ ջանքեր գործադրեց Արևմուտքի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կանխելու ուղղությամբ:
Իսրայելին Իրանի բարձաստիճան ղեկավարները մեղադրում են նաև իրանցի ֆիզիկոսների սպանության մեջ, ովքեր ժամանակին մեծ դերակատարում են ունեցել իրանական միջուկային ծրագրերի մշակման և իրագործման մեջ:
Ինչ վերաբերում է Եգիպտոսին, որը վերջին տարիներին Եթովպիայի հետ ներքաշվել է միջպետական սուր հակասությունների մեջ այսպես կոչված «Մեծ Եթովպական Վերածննդի» ամբարտակի կառուցման համար, ապա այս դեպքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է աջակցել Եթովպիային՝ զարգացնելու իր ջրային ռեսուրսները և ընդլայնել իր գյուղատնտեսական համակարգերը:
Բացի այս ամենը՝ Իսրայելը ունի նաև հարակից երկրների ներքին գործերին և քաղաքացիական պատերազմներին միջամտելու երկար պատմություն: Օրինակ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Իսրայելի 1982 թվականի ներխուժումը, որի նպատակն էր «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» ոչնչացումը, հանգեցրել էր հակամարտության բորբոքմանը՝ հնարավորություն տալով լիբանանա-քրիստոնեական աշխարհազորայիններին Բեյրութից հարավ տեղակայված պաղեստինցի փախստականների Սաբրա և Շատիլա ճամբարներում իրականացնել արյունալի կոտորածներ, որի ժամանակ սպանվել էր մինչև 3500 մարդ:
Թել Ավիվին հետագայում անգամ հաջողվեց իսրայելական զինամթերքը հասցնել Հարավային Սուդան, որտեղ դրանք ակտիվորեն կիրառվել էին քաղաքացիական պատերազմի ժամանակ, ինչի արդյունքում երբեմնի հզոր աֆրիկյան երկիրը, որը նույնպես համարվում էր Իսրայելի գլխավոր ախոյան արաբական երկրների աջակիցը և Պաղեստինի հարցի հետ կապված հրաժարվում էր ճանաչել Իսրայել պետության գոյությունը, 2011 թվականին բաժանվեց երկու մասին՝ Հարավային Սուդանի և Սուդանի հանրապետությունների:
Իսրայելը 1960-ականներից անգամ ռազմական աջակցություն էր ցուցաբերել Իրաքի քրդերին Բաղդադի ռեժիմի դեմ անկախության համար մղված զինված պայքարում:
Մերձավոր Արևելքը լարված տարածաշրջան է՝ երկարատև հակամարտություններով, ինչը պայմանավորված է գաղութատիրական համակարգերի փլուզումից հետո առաջացող նոր պետությունների բնույթով։ Սակայն Իսրայելը էլ ավելի է խորացրել այս իրավիճակը մի քանի պատճառներով:
Առաջինն այն է, որ Իսրայելը ձգտում է պահպանել և էլ ավելի մեծացնել ռազմավարական գերակայությունը տարածաշրջանում, որը Թել Ավիվը կարող է իրագործել միայն մյուս ախոյան հանդիսացող երկրների թուլացման միջոցով: Սա կարող է ավելի լավ բացատրել այն հանգամանքը, թե ինչու է Իսրայելը 1980 ականներին Իրաքի դեմ պատերազմի ժամանակ աջակցել Իրանին, իսկ 2011 թվականից սկսած սիրիական հակամարտության ընթացքում որտեգրել չափավոր, բայց և իր անվտանգության համար կարևոր միջամտության քաղաքականությունը: Հենց նման քաղաքականության շրջանակներում իսրայելական օդուժը մինչ օրս պարբերական ավիահարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում տեղակայված իրանական և պրոիրանական ուժերին:
Երկրորդ պատճառը կայանում է նրանում, որ Թել Ավիվը ձգտում է ավելի շատ զենք վաճառել և օգուտներ ձեռք բերել, ինչն էլ իր հերթին նշանակում է, որքան շատ հակամարտություններ, առավել ևս իր հակառակորդների ճամաբարում, այնքան շատ զենքի վաճառք:
Եվ վերջապես երրորդ պատճառը՝ Իսրայելը կարողացել է Արևմուտքում ստեղծել այն տպավորությունը, որ հենց ինքն է մերձավորարևելյան տարածաշրջանում համարվում միակ ժողովրդավարությունը՝ զարգացող, բարեկեցիկ մի երկիր՝ «վայրի ջունգլիների» մեջ:
Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վերականգնման հարցում Իսրայելի եզակի դիրքորոշումը համաշխարհային հանրության շարքում զարմանալի չէ: Արդեն հասկանալի է, որ Իսրայելը ներկայումս ցանկանում է, որպեսզի հակասություններն ու ճգնաժամերը էլ ավելի խորքային դառնան արաբական աշխարհի առաջատար երկրներից մեկի և Թեհրանի միջև, իսկ անձամբ պահպանի իր առավելությունը՝ անվտանգության գործարքներ կնքելով Ծոցի շրջանում մեկ այլ կարևոր երկիր համարվող ԱՄԷ-ի հետ, և օգնի վերջինիս դիմակայել փոխադարձ «իրանական միջուկային սպառնալիքին»:
Ակնհայտ է, որ այսօր երբ Իսրայելում իշխանությունը անցել է ծայրահեղ աջ հայացքներ ունեցող կառավարության ձեռքին նման թունավոր քաղաքականությունը շատ ավելի հեռուն կարող է գնալ: Դրա որպես վառ օրինակ կարող է ծառայել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի վերջին պրովոկացիոն դեպքերը, որոնք լի են հարևան Հորդանանի ղեկավարության հետ նոր հակասությունների հեռանկարներով: Սա առաջին հերթին այն պատճառով, որ հենց Հորդանանի Հաշիմյան տոհմի թագավորներն են տարիներ շարունակ համարվել Երուսաղեմի իսլամական սրբավայրերի պահապանը, և հետո նման կարևոր վայրում մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում բռնություններով ուղեկցվող իրադարձություններին նախորդել էր Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի վերջերս հնչեցրած ելույթը: Դրա ընթացքում նախարարը Հորդանանի տարածքի մի մասը Իսրայելի կազմի մեջ ներառող քարտեզի արջև հայտարարել էր, որ պաղեստինցի գոյություն չունի:
Այլ կերպ ասած Իսրայելի համար ներկայումս առավել շահավետ է ունենալ հակամարտություններով ու ճգնաժամերով լի տարածաշրջան, ի հակադրություն արաբների, որոնք արդեն հգնած լինելով երկարատև պատերազմներից փորձում են հասնել առավել կայուն ու ծաղկուն տարածաշրջանի կառուցմանը:
