17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Գեներալ Ռուստամ Մուրադովը պաշտոնանկ կարվի՝ ռուսական ուժերի մեծ կորուստների պատճառով․ սպասվում են նաև նոր պաշտոնանկություններ
Այլ Լուրեր

Գեներալ Ռուստամ Մուրադովը պաշտոնանկ կարվի՝ ռուսական ուժերի մեծ կորուստների պատճառով․ սպասվում են նաև նոր պաշտոնանկություններ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցում ասվում է ռուսական հրամանատարությունում վերադասավորումների մասին՝ մի շարք անհաջող գործողություններից հետո։ Բրիտանական ռազմական հետախուզությունը ուշադրություն է հրավիրում ռուսական տելեգրամյան ալիքների հաղորդագրությունների վրա՝ գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովի «Վոստոկ» խմբավորման հրամանատարի պաշտոնից հեռացվելու մասին: Հիշեցնենք, որ մինչ ուկրաինական ռազմաճակատ տեղափոխվելը Մուրադովը ղեկավարում էր Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը։

Ուկրաինայում, Մուրադովի հրամանատարությամբ, ռուսական զորքերը չափազանց մեծ կորուստներ են կրել, հիմնականում Ուգկեդարի ուղղությամբ վատ մտածված հարձակման ժամանակ, ասվում է զեկույցում:

Եթե ​​Մուրադովի հրաժարականի մասին տեղեկությունը հաստատվի, ապա, ինչպես նշում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, նա կդառնա ամենաբարձրաստիճան ռուս զինվորականը, ով հեռացվել է պաշտոնից 2023 թվականի սկզբից ի վեր։

Միևնույն ժամանակ, ընդգծում են զեկույցի հեղինակները, ռուսական հրամանատարությունում պետք է սպասել նաև այլ պաշտոնանկությունների, քանի որ ռուսական զորքերը Դոնբասում դեռ չեն կարողանում հասնել իրենց նպատակներին։

Փետրվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը զեկույցներից մեկում նշել էր, որ ռուսական զորքերը գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովի հրամանատարությամբ պատրաստվում էին առաջխաղացման ուկրաինական Ուգլեդարի ուղղությամբ: «Սակայն քիչ հավանական է, որ Մուրադովն ունի հարվածային այնքան ուժ, որը կարող է բեկման հասնել», — ասվում էր զեկույցում:

Հիշեցնենք, որ Մուրադովի հրամանատարության ներքո գնտվող ռուսական զորքերը 2023 թվականի սկզբին չկարողացան որևէ առաջխաղացման հասնել Ուգլեդարի մոտ տեղի ունեցած մարտերում։ Հոլանդական Oryx հետաքննական նախագծի համաձայն՝ Ուգլեդարի և Ավդիիվկայի վրա հարձակման ժամանակ ընդամենը երեք օրում՝ փետրվարի 8-ից փետրվարի 10-ը, ռուսական բանակը կորցրել է 103 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 36 տանկ։

Բեռնում.....