25.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
Աշխարհ

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Այդ մասին տեղեկանում ենք ТАССգործակալությունից:

«Նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հրավերով 2023 թվականի ապրիլի 10-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ղազախստան: Աստանայում ծրագրված են երկու պետությունների ղեկավարների հանդիպումները նեղ և ընդլայնված կազմերով», — մեջբերում է ТАСС-ը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի ծառայության հայտարարությունից։

Նշվում է, որ բանակցությունների օրակարգում ներառված են ղազախաադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հիմնական հարցերը:

Բեռնում.....