14.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Վլադիմիր Կարապետյանը ներկա է գտնվել Պավլո Տիչինայի պետական մրցանակի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Այլ Լուրեր

Վլադիմիր Կարապետյանը ներկա է գտնվել Պավլո Տիչինայի պետական մրցանակի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Ապրիլի 7-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը ներկա գտնվեց ճանաչված ուկրաինացի բանաստեղծ, քաղաքական գործիչ Պավլո Տիչինայի պետական մրցանակի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որն անցկացվեց անվանի գործչի գրական տուն-թանգարանում։

Ողջույնի խոսքում դեսպանը միջոցառմանը ներկա մրցանակի տարբեր տարիների դափնեկիրներին պատմեց հայ գրականության տարածման ուղղությամբ Տիչինայի գործունեության վերաբերյալ, նշելով, որ բանաստեղծը մեծապես նպաստել է ուկրաինական և հայ մշակույթի մերձեցմանն ու փոխհարստացմանը։

Դեսպանությունից հայտնում են, որ նա ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը, 1925 թվականից սկսած Տիչինան թարգմանել է հայ դասական ու ժամանակակից գրողների բազմաթիվ ստեղծագործություններ։ Բանաստեղծի ստեղծագործությունները չորս անգամ առանձին գրքով հրատարակվել են հայերեն։ Տիչինայի անունն է կրում Վանաձորի դպրոցներից, ինչպես նաև Երևանի փողոցներից մեկը։Միջոցառմանը ներկա Ուկրաինայի գրողների միության նախագահ Մ․ Սիդորժևսկիի և Տիչինայի տուն-թանգարանի տնօրեն Դ․ Նեստերչուկի հետ ձեռք բերվեց մշակույթի ոլորտում հետագա համագործակցության մասին պայմանավորվածություն։

Բեռնում.....