14.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Հայաստանի կառավարությունը մտադիր է 2026 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասցնել 6 տոկոսի
Այլ Լուրեր

Հայաստանի կառավարությունը մտադիր է 2026 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասցնել 6 տոկոսի

Հայաստանի կառավարության թիրախն է օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2026 թվականին հասցնել 6 տոկոսի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2022թ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5.12%։ 2021-ին այդ ցուցանիշը եղել է 366.4մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 2.5%։

Կառավարության թիրախն է 2026 թվականին հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ֊ին 6%֊ի»,- գրել է Քերոբյանը։

Բեռնում.....