16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում տեխնիկական խափանում է տեղի ունեցել
Այլ Լուրեր

Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում տեխնիկական խափանում է տեղի ունեցել

Ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։

Այս մասին հայտնեցին Երևանի Մետրոպոլիտենից։    «Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետև իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։ Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։ 

Բեռնում.....