29.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » 14-րդ Դալայ Լաման ներողություն է խնդրել տղային համբուրելու համար
Այլ Լուրեր

14-րդ Դալայ Լաման ներողություն է խնդրել տղային համբուրելու համար

Բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ Լամա 14-րդը պաշտոնական ներողություն է խնդրել հնդիկ տղայից և նրա ընտանիքից իր պահվածքի համար, երբ նա համբուրել է տղայի շուրթերը և հրավիրել նրան «ծծել իր լեզուն»։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարին՝ հնդկական բարեգործական հիմնադրամներից մեկի ծրագրով մի խումբ երեխաների ավարտական ​​արարողության ժամանակ։

Արարողության ժամանակ տղան մոտեցել է Դալայ Լամային և հարցրել՝ արդյոք կարելի է գրկել հոգևոր առաջնորդին։ Ի պատասխան՝ Դալայ Լաման նախ խնդրել է տղայից համբուրել նրա այտը, իսկ հետո համբուրել է տղայի շուրթերը։ Դրանից հետո Դալայ Լաման հանել է լեզուն ու տղային ասել. «Լեզուս ծծիր», և նրանք լեզուներով դիպչել են իրար։

Միջադեպի ձայնագրությունը տարածվել է համացանցում և արժանացել բուռն քննադատության։ Շատերը Դալայ Լամայի գործողություններն անվանել են չարաշահում և բռնի գործողություններ։ «Ոմանք նշում են, որ լեզվի ցուցադրումը տիբեթյան մշակույթի մի մասն է, բայց այս տեսանյութը մշակութային ինքնարտահայտման մասին չէ: Բայց նույնիսկ եթե դա այդպես է, նման մշակութային ինքնարտահայտությունն անընդունելի է»,- հայտարարել է հնդկական ազդեցիկ իրավապաշտպան «Haq: Center for Child Rights» կենտրոնը:

Դալայ Լամայի ներկայացուցիչների հայտարարության մեջ ընդգծվում է, որ նա ներողություն է խնդրում տղայից, նրա ընտանիքից, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդկանցից «վնասի համար, որը կարող էին պատճառել նրա խոսքերը»։

«Նորին սրբությունը հաճախ անմեղորեն և զվարճալի կերպով կատակում է մարդկանց հետ, ում հանդիպում է նույնիսկ հանրության առաջ և տեսախցիկների առաջ: Նա զղջում է կատարվածի համար»,- ընդգծել են Դալայ Լամայի ներկայացուցիչները։

Բեռնում.....