17.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Այլ Լուրեր

Անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները՝ ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Բեռնում.....