31.1 C
Yerevan
6 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 05.06.2023
Գլխավոր » ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն նիստին. «Հրապարակ»
թերթերի տեսություն

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն նիստին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդագրի քննարկմանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, երբ խորհրդարանը քննում էր պատգամավորներ Արմեն Չարչյանին եւ Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրերը, ընդդիմադիրները բոյկոտեցին այդ նիստերը՝ պատճառաբանելով, թե իշխանությանը միայնակ են թողնում՝ իրենց սարքած շոուի հետ։ Ընդդիմության շարքերում կարծում են, որ Մհեր Սահակյանի իրավիճակն այլ է, Չարչյանի եւ Սեյրան Օհանյանի դեպքում իշխանությունը թմբկահարեց նախկին-ներկա դիսկուրսը, իսկ Սահակյանի դեպքում չի կարող, քանի որ խոսքը ո՛չ չարաշահման, ո՛չ թալանի մասին է, այլ՝ ինքնապաշտպանության։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնում.....