21.1 C
Yerevan
29 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 28.05.2023
Գլխավոր » Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
Այլ Լուրեր

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, ապրիլի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի  ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 13-ին, 14-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, ապրիլի 12-14-ը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում կլինեն  տեղումներ, 12-ին, 13-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Իսկ ապրիլի 13-ին, 14-ին հնարավոր է նաև մառախուղ։ Ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-6մ/վ, ապրիլի 11-14-ն առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում ապրիլի 11-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին՝ անձրև և ամպրոպ:

Բեռնում.....