26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Հայ-ադրբեջանական նոր պատերազմը կստեղծի խնդիրներ ԵՄ-ի՝ Ադրբեջանը որպես ռուսական վառելիքի այլընտրանք օգտագործելու ջանքերի համար. Politico
Այլ Լուրեր

Հայ-ադրբեջանական նոր պատերազմը կստեղծի խնդիրներ ԵՄ-ի՝ Ադրբեջանը որպես ռուսական վառելիքի այլընտրանք օգտագործելու ջանքերի համար. Politico

Հայասատանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության հարաբերությունները գնալով էլ ավելի են վատթարանում ադրբեջանական կողմի հետ, չնայած որ ԵՄ-ն այլ սցենարի հույս ուներ, սակայն Բաքվի հետ հետագա խնդիրներից խուսափելու պատճառով առաքելությունը ստիպված է ադրբեջանական կողմին փոխանցել գործունեության և սահմանային շրջաններում պարեկության շուրջ որոշ տեղեկություններ։ Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր POLITICO պարբերականը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագիտական աղբյուրից ստացված տեղեկատվությանը։

Պարբերականը նշում է, որ ադրբեջանական գազն ու նավթը վճռորոշ նշանակություն ունեն ռուսական հանածո վառելիքը փոխարինելու ԵՄ-ի ջանքերի համար, սակայն այդ նշանակությունը կարծես թե վտանգի տակ է հայտնվել պատերազմից տուժած Հարավային Կովկասում հզոր խաղացող դառնալու դաշինքի ձգտումների մեջ: Այս ամենի պատճառը, ըստ POLITICO-ի, հանդիսանում է Ադրբեջանի կողմից դիտորդական առաքելության հետ համագործակցելու ցանկության բացակայությունը և Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը կապված է Ադրբեջանում մարդու իրավունքների սուր խնդիրների հետ։ Նման հարաբերությունները նաև լուրջ սպառնալիքներ են ստեղծում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև մինչև 2027 թվականը 20 մլրդ խորանարդ կուբամետր գազ մատակարարելու վերաբերյալ աղմկահարույց պայմանագրի ապագայի համար։

Պարբերականը գրում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց և ողջ ռեսուրսները այնտեղ բևեռելուց հետո ԵՄ-ն փորձեց ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ տնտեսական կապեր կառուցելով Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով Հայաստանին, որի նպատակը երկու մրցակից պետությունների միջև հավասարակշռություն պահպանելն էր:

Եթե Հայաստանի համար նախորդ տարվա սեպտեմբերյան երկօրյա ռազմական բախումներից հետո ԵՄ դիտորդական խմբի ներկայությունը և գործունեությունը հանդիսանում ինչ-որ չափով Ադրբեջանին զսպող գործոն, ապա մոտիտորինգային խումբը Բաքվի համար խոչնդոտող գործոն է։

Նախորդ ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում քննադատեց այսպես կոչված «արտաքին միջամտությունը», որը իր խոսքերով խոչնդոտներ է հարուցում իր երկրի համար Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղի շուրջ դիմակայության հարցում։ «Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված միջնորդները [փորձում են] ոչ թե լուծել խնդիրը, այլ սառեցնել այն»,- հայտարարեց այդ ժամանկ Ալիևը՝ պնդելով, որ Բաքուն մերժում է «անիմաստ բանակցություններով իրենց հոգնեցնելու» փորձերը։

Deutsche Welle-ին նախորդ ամիս ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ասել էր, որ «շատ հայերի կարծիքով Ադրբեջանի կողմից գարնանային հարձակում կլինի։ Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է»։

POLITICO-ն նշում է, որ Ռիտերի վերոնշյալ հայտարարությունից օրեր առաջ ադրբեջանական պետական լրատվամիջոցները պնդում էին, որ ԵՄ առաքելությունն իրականում օգնում է «Ադրբեջանին նոր պատերազմի հրահրելու» հարցում՝ այդպիսով «ԵՄ-ին պատասխանատու» ներկայացնելով ցանկացած նոր հակամարտության համար:

Պարբերականի ԵՄ պաշտոնյա անանուն զրուցակիցը նշել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը իրականում ասում և հայտարարում են միևնույն բանը, որ ԵՄ առաքելությունը իրականում դա ռազմահետախուզական գործողություն է դիտորդական քողի տակ։ «Նրանք ամենասկզբից էլ փորձել են վարկաբեկել առաքելությունը, որը բացառապես քաղաքացիական է և ոչ զինված, սակայն մենք քիչ բան կարող ենք անել դրա հետ»,-ասել է ԵՄ պաշտոնյան։

ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը POLITICO-ին ասել էր, որ դիտորդների ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանի մոտ անհանգստացնում է Բաքվին։

«Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և Եվրամիության միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով, մենք ունենք անվտանգության օրինական հարցեր», — ասել է Սադիգովը Politico-ին տված հարցազրույցում։

Սադիգովը անգամ զգուշացրել է, որ առաքելությունը կարող է դիտարկվել որպես Բրյուսելի կողմից տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու համար իրականացվող փորձ։

Բեռնում.....