18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Ադրբեջանական կողմը մեղադրել է հայկական կողմին ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ
Այլ Լուրեր

Ադրբեջանական կողմը մեղադրել է հայկական կողմին ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կրակահերթ է տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանին՝ Տեղ գյուղի ուղղությամբ: Ինչպես միշտ, ադրբեջանական կողմը մեղադրել է հայ զինվորականներին Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։

«Ապրիլի 11-ին հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Գորիսի շրջանի Տեղ բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից՝ հրետանային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ գնդակոծության են ենթարկել Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի հակառակորդ դիրքերը։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողությունների», — ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Բեռնում.....