Aravot.am-ը գրում է.
Ադրբեջանական կողմը կրկին սկսել է կրակել Տեղ համայնքում գտնվող հայկական դիրքերի վրա։ «Դեռ գյուղերի վրա չեն կրակում։ Ձայներ ենք լսում ուժեղ՝ հրետանին է երեւի կրակում, իջել ենք նկուղ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տեղ գյուղի բնակչուհիներից մեկը։
Նախնական տվյալներով, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ հայկական կողմը ունի 4 վիրավոր, 3 զոհ, ադրբեջանական կողմը՝ 4 զոհ։
Վիրավորների մեջ է նաեւ բանակային հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որի վիճակը բժիշկները բավարար են գնահատում։
