23.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Տեղ գյուղում Ադրբեջանի իրականացրած սադրանքն այդ երկրի քաղաքականության շարունակությունն է․ Մարուքյան
Այլ Լուրեր

Տեղ գյուղում Ադրբեջանի իրականացրած սադրանքն այդ երկրի քաղաքականության շարունակությունն է․ Մարուքյան

Ադրբեջանը Տեղ գյուղում իրականացրած սադրանքով հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ շարունակելով իր հարձակումների շարքը:

Նման հայտարարություն է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ. դա 2021 թ.-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները», — գրել է Մարուքյանը Twitter-ում։

Գրառմանը կից նա տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները  մեքենայով մոտենում ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում, և կրակ են բացում նրանց ուղղությամբ:

Ադրբեջանական սադրրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:

Բեռնում.....