23.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը
Այլ Լուրեր

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ապրիլի 12-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջացառումներ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ:

«Վարել են անձնազոհ մարտ, թշնամուն պատճառել են զգալի վնասներ, հակառակորդն ունի մեծաթիվ զոհեր ու վիրավորներ։ Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր ու վիրավորներ, ունենք չորս զոհ ու վեց վիրավոր: Ապաքինում մաղթենք մեր վիրավորներին ու մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- նշեց Ռուբինյանը:

Բեռնում.....