19.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Մարտերը դադարել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների պայմանավորվածությունից հետո. Արմեն Խաչատրյան
Այլ Լուրեր

Մարտերը դադարել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների պայմանավորվածությունից հետո. Արմեն Խաչատրյան

 Առաջնագծում այս պահին հարաբերական անդորր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանոթյան և անվտամգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը: 

Նրա տեղեկացմամբ՝ մարտական գործողություններ չկան, դիրքային որևէ փոփոխություններ  տեղի չեն ունեցել: 

Արմեն Խաչտրյանը մանրամասնեց, որ  ադրբեջանցիները պահանջել են մեր զինվորներից դադարեցնել ինժեներական աշխատանքը, մերոնք արժանի պատասխան են տվել, և այդ պատասխանից էլ մարտական գործողություններ են ծագել: 

 Նրա խոսքով՝ այդ հատվածում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ են կատարվել, ինչն ադրբեջանցիների սրտով չի եղել:  Սյունեցի պատգամավորը վստահեցրեց, որ  բանակը երեկ  իր առջև դրված խնդիրը շատ հստակ կատարել է: 

«Մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են  տվել, իհարկե,  մարտական գործողություններն ավարտվել են մեր զինծառայողների զոհվելով, փառք ու պատիվ նրանց, բայց բանակը երեկ իր առջև դրված խնդիրը  փայլուն կատարել է,  դժվարությամբ, բայց փայլուն կատարել է ու շատ լավ է, որ այս պահին խաղաղություն է ու անդորր», — նշեց Արմեն Խաչատրյանը: 

Լրագրողներն իշխանական պատգամավորից հետաքրքրվեցին, թե երեկ Տեղ գյուղի մոտակայքում մարտերը դադարեցվել են որևէ կողմի միջնորդությա՞մբ:  Նրա խոսքով՝ կրակը դադարեցվել է երկու երկրների ուժային կառույցների միջև բանակցությունների արդյունքում։ 

 «Մարտական գործողությունները դադարեցվել են ՀՀ ուժային գերատեսչության համապատասխան ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների խոսակցությունների և բանակցությունների արդյունքում: Հարցն  այսպես է դրվել․ շարունակում ենք կռվել, զոհեր, վիրավորներ ունենալ, դառնում է  պատերազմ, էսկալացիա՞, թե՞ դադարեցվում է։ Հարցն այդպես դրվել և դադարեցվել է։ Դադարեցման մեջ ես վստահ եմ, որ մեծ դեր է ունեցել մեր բանակի իր դիրքերում ամուր կանգնելը և պատասխան  հարված տալը»,- հավելեց  նա: 

Խոսելով մարտական գործողությունների վերսկսման ռիսկի մասին՝  պատգամավորն ընդգծեց․ «Որևէ կայունություն և որևէ երաշխիքներ այս պահին չկան, ամեն վայրկյան կարող է պրոցեսների էսկլացիա գնալ, որովհետև մենք  դիրքային ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, նրանք՝ նույնպես, կոշտ խնդիրներ են առաջանում և դրանց հետևանքով կարող է լինել ամեն ինչ»։  

 Հիշեցնենք, որ   ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: 

Տեղ գյուղում տեղի ունեցած հրաձգության ժամանակ հայկական կողմից զոհվել է չորս, վիրավորվել՝ վեց զինծառայող։ Ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ։

Բեռնում.....