27.1 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Ոտքերի քոր. ի՞նչ հիվանդությունների մասին այն կարող է վկայել
Այլ Լուրեր

Ոտքերի քոր. ի՞նչ հիվանդությունների մասին այն կարող է վկայել

Ոտքերի քորը հիմնականում վկայում է մաշկային խնդիրների մասին, սակայն այն կարող է նաեւ տարատեսակ հիվանդությունների մասին ահազանգել:

Էկզեմա՝

Մաշկային այս հիվանդության դեպքում լինում է քոր, ցան մաշկին: Ոտքերի քորը մեծամասամբ այս հիվանդությամբ է պայմանավորված:

Անհանգիստ ոտքերի սինդրոմ՝

Սա նյարդաբանական խնդիր է, երբ մարդ անընդհատ ցանկանում է ոտքերը շարժել: Այս սինդրոմով մարդիկ հաճախ ոտքերի քոր են ունենում: Այդ հիվանդությամբ հատկապես կանայք են տառապում:

Հիպոտիրեոզ՝

 Ոտքերում քորի զգացողությունը կարող է մատնանշել նաեւ վահանաձեւ գեղձի հիվանդությունների մասին, մասնավորապես՝ Հիպոտիրեոզի, երբ այս վիտամինը քիչ է արտադրվում, եւ նման խնդիրներ են ի հայտ գալիս:

Լյարդի հիվանդություններ՝

Լյարդը հատուկ աղեր է արտադրում, որոնք օգնում են մարսողության: Եթե մարդ լյարդի հիվանդություն է ունենում, ոտքերի մաշկի տակ այդ աղերը կուտակվում են, ու դրա հետեւանքով քոր է առաջանում:

Բեռնում.....