Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում 2023 թվականի ապրիլի 12-ին ժամը 11:20-ի սահմաններում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977 թ. ծնված Լ. Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով:
Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, նախնական տվյալներով՝ Լ. Մ.-ն կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
