14.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » ԱԺ-ում զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի
Այլ Լուրեր

ԱԺ-ում զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի

Ազգային ժողովում ապրիլի 13-ին Զինված ուժերի և այլ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի և անվտանգային միջավայրի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

« Հիշում եք, որ այսօր առավոտյան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որպեսզի երեկվա իրադարձությունների և ընդհանրապես անվտանգային միջավայրի վերաբերյալ փակ քննարկում կազմակերպվի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Տեղեկացնեմ, որ կազմակերպել ենք, որը տեղի կունենա վաղը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փակ նիստի ձևաչափով, որին կկարողանան մասնակցել բոլոր պատգամավորներ։ Ժամի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Ռուբինյանը։

Բեռնում.....