18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Բաքուն Տեղ գյուղի տարածքը համարում է իրենը. «Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրանքները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ
Այլ Լուրեր

Բաքուն Տեղ գյուղի տարածքը համարում է իրենը. «Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրանքները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ, որին ի պատասխան՝ հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:

Մեկ ժամ անց ներկայացված թարմացման մեջ ՀՀ ՊՆ-ն նշում էր, որ «Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ»: Փոքր ինչ ուշ հաղորդվեց, որ տեղի ունեցած բախումների հետևանքով հայկական կողմի կորուստները կազմում են 4 զոհ և 6 վիրավոր:

Ադրբեջանի ՊՆ-ի նախօրեին տարածած հաղորդագրություններում էլ միջադեպի ողջ պատասխանատվությունը դրվում էր հայկական կողմի վրա: Ըստ հաղորդվող այդ տեղեկությունների՝ ժամը 16:20-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Գորիսի շրջանի Տեղ (ադրբեջանական հաղորդագրությունում գյուղը անվանվում է Դիգ) գյուղի ուղղությանմբ տեղակայված դիրքերից իբր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ապա նաև ականանետերից գնդակոծել էին ադրբեջանական բանակի դիրքերը որոնք տեղակայված են Լաչինի հակադիր ուղղությամբ։ Փոքր ինչ ուշ հաղորդվեց նաև, որ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ: Արդեն այսօր տարածված մեկ այլ հայտարարության մեջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է 4 վիրավորի մասին:

Կրակի ինտենսիվության նվազման, ապա նաև իրավիճակի հարաբերականորեն կայունանալու մասին կողմերը հաղորդեցին 20:00-ի մոտ:

Ընդգծենք, որ իրադարձության զարգացմանը զուգահեռ ադրբեջանական որոշ թելեգրամյան ալիքներ և լրատվականներ սկսել էին տարածել տեղեկություններ այն մասին, թե իբր հայկական կողմը ծանր զրահատեխնիկա և մարդկային ուժ է կուտակում սահմանին, կիրառում է սեփական և իրանական արտադրության ԱԹՍ-ներ, ունի մեծ թվով կորուստներ և անգամ նահանջում է պաշտպանական դիրքերից:

Ադրբեջանի կողմից կեղծ տեղեկատվությամբ սկսված գրոհը դադարեցնելու համար հայկական կողմն ի պատասխան հերքեց ադրբեջանական ԶՈՒ ստորբաժանումների առաջխաղացման և դիրքային առավեություն ձեռք բերելու մասին տեղեկությունները, ապա նաև հրապարկեց միջադեպի տեսագրությունը, որտեղ երևում է թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները մեքենայով մոտենում հայկական դիրքերին, և րոպեներ անց կրակ բացում: 

Արդեն այսօր Հայաստանի դեմ մեղադրական և տեղեկատվական գորհներին միացել են Ադրբեջանի բարձր ղեկավար շրջանակները:

Այսպես, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի սադրանքները, որոնք կատարվել են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտմամբ, ոչ միայն խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև լրջորեն սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը»:

Հայտարարության մեջ նաև կոչ էր արվում միջազգային հանրությանը «դատապարտել Հայաստանի նման գործողությունները»:

Իսկ ահա Բաքվում ԵԱՀԿ ներկայիս նախագահող և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը դիտավորյալ սադրանք էր՝ իրկանացված Հայաստանի կողմից»:

Համանման հայտարարություններ հաջորդիվ Օսմանիի հետ ունեցած հանդիպումից հետո կատարեց նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նախօրեին տեղի ունեցած միջադեպը հետաքննության է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որից հետո ավելացրել էր. «Նախնական բացահայտումների հիման վրա պարզ է դառնում, որ դա ծրագրված սադրանք էր։ Կորպուսի հրամանատարի ներկայությունն այնտեղ ցույց է տալիս, որ դա կատարվել է նրանց հրահանգով, այլ ոչ թե սովորական զինվորականի որոշմամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս սադրանքի հետևում եղել է ծրագիր»:

Բայրամովի խոսքերով՝ Բաքուն իբր հայկական կողմից իրականացվող համանման «սադրանքը» կարող է դիտարկել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներ ադրբեջանցի փախստականների վերադարձի համար իրականացվող խոչընդոտներ:

Հաջորդիվ Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին ապակառուցողական քաղաքականություն վարելու մեջ մեղադրելով հայտարարել էր, որ դեկտեմբերից սկսած «դեմ առ դեմ հանդիպումներ չեն եղել»։ «Միջազգային միջնորդները ինտենսիվ քայլեր են ձեռնարկում Հայաստանին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ»,-հայտարարել էր Բայրամովը:

«Երբ դրական քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, մենք դառնում ենք Հայաստանի քաղաքական և ռազմական սադրանքների ականատեսը»,-ասել էր Ադրբեջանի ԱԳ նաարարը:

Արդեն այսօր միջադեպի շուրջ արձագանքներ սկսել են հնչել Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպական միությունից:

ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախ հայտարարել է, որ կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված քայլեր ձեռնակրել են «տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները», ովքեր փորձել են կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ:

Հաջորդիվ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել էր. «Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածության և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»:

Զախարովան նաև մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնություն են տվել Ռուսաստանում բանակցություննեը շարունակելու շուրջ:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին էլ, այսօր դատապարտելով նախօրեին տեղի ունեցած սահմանային միջադեպը, ասել էր. «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը»:

Հաջորդիվ եվրոպացի դիվանագետը Բաքվին և Երևանին կոչ էր արել հարգել ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները, «այդ թվում՝ 2022 թ.-ի հոկտեմբերին Պրահայում ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի»:  

Իսկ ահա Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություններ էր հայտնել ադրբեջանական կողմի կրած կորուստների համար և նշել, որ «Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է»:

Բեռնում.....