19.1 C
Yerevan
10 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 08.06.2023
Գլխավոր » Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Այլ Լուրեր

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն ապրիլի 10-ին Հայաստանի տարածք էր անցել ծառայակցի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի տարածքում ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող՝ նշելով, որ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքներ են իրականացվում։ 

Բեռնում.....