23.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Գյումրու քաղաքապետարանի և «Հայկական Կարիտաս»-ի միջև կնքվեց համաձործակցության նոր հուշագիր
Այլ Լուրեր

Գյումրու քաղաքապետարանի և «Հայկական Կարիտաս»-ի միջև կնքվեց համաձործակցության նոր հուշագիր

Գյումրու քաղաքապետարանի, «Հայկական Կարիտաս»  բարեսիրական հասարակական կազմակերպության, «Լիլիթ» և «Երազանք» համայնքապատկան մանկապարտեզների միջև ապրելի 13-ին  կնքվեց եռակողմ համաձայնագիր: Կողմերը համագործակցելու են նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների առողջ սնուցմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրի և ծրագրային գործողությունների շուրջ:

«Հայկական Կարիտաստ»-ը «Մեծանալ առողջ. բալանսավորված սնունդ և զարգացման բարելավված հնարավորություններ երեխաների համար» ծրագրի շրջանակներում պարտավորվում  է հավելյալ սննդի մատակարարում, մանկապարտեզների խոհանոցների վերանորոգում/վերազինում, մանկապարտեզների անձնակազմի և երեխաների ծնողների համար դասընթացների կազմակերպում, իսկ համայնքը պարտավորվում է աջակցել «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականացվող ծրագրի իրականացմանը և ծրագրի իրականացման գործընթացում ունենալ որոշակի ներդրում՝ նյութական և/կամ ոչ նյութական ռեսուրսների  տեսքով:

Հանդիպման ընթացքում Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր շնորհակալությունը հայտնեց «Հայկական Կարիտաս»-ին՝ ավելի քան 27 տարի   քաղաքի զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր իրականացնելու համար: «Երկար տարիներ ենք համագործակցում «Հայկական Կարիտաս»-ի հետ ու այս համագործակցությունը շարունակական է լինելու: Տարբեր ոլորտներում Կարիտասի իրականացրած ծրագրերն անչափ կարևոր են  համայնքի համար»,-նշեց Վարդգես Սամսոնյանը:

«Հայկական Կարիտաս»  բարեսիրական հասարակական կազմակերպության  գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանն  էլ իր ու Կարիտասի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ տարբեր ծրագրերի շրջանակներում ներդրում ունենալու համար: Հատկապես առանձնացրեց  սոցիալապես անապահով, միայնակ տարեցների համար իրականացվող «Տաք ձմեռ» ծրագիրը: «Ոչ միայն աշխատակազմի, այլ նաև շահառուների անունից ենք համագործակցության համար շնորհակալություն հայտնում, քանի որ ծրագրերի շարունակականությունը կապված է նաև ՏԻ մարմնի ներդրումի հետ, ինչը համայնքն արդեն մի քանի տարի անում է»,-նշեց Գագիկ Տարասյանը:    

Բեռնում.....