23.1 C
Yerevan
25 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 24.05.2023
Գլխավոր » Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ԱՄՆ-ին կոչ են արել պատասխանատվություն ստանձնել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի համար
Աշխարհ

Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ԱՄՆ-ին կոչ են արել պատասխանատվություն ստանձնել Աֆղանստանում ստեղծված իրավիճակի համար

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է պատասխանատվություն ստանձնեն Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի համար: Այսօր Սամարղանդում կայացած հանդիպումից հետո նման հայտարարություն են տարածել Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի արտգործնախարարները: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Նախարարները նշել են, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է պատասխանատվություն ստանձնեն այժմ Աֆղանստանում ստեղծված բարդ իրավիճակի համար, պետք է անհապաղ չեղարկեն Աֆղանստանի դեմ միակողմանի պատժամիջոցները և ի շահ աֆղան ժողովրդի վերադարձնեն ակտիվները, որոնք գտնվում են երկրից սահմաններից դուրս», — ասվում է ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից։

Բացի այդ, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կտրականապես դեմ են հանդես եկել Աֆղանստանում և նրա շուրջ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից ռազմաբազաների վերականգնմանը: Նրանց կարծիքով՝ դա կվնասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Սամարղանդում անցկացվում է Աֆղանստանի հարևան երկրների նախարարական խորհրդաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները։

Կողմերը կքննարկեն հետագա քայլերը Աֆղանստանի քաղաքական կարգավորմանը նպաստելու, այդ երկրում հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակը կայունացնելու, ինչպես նաև Քաբուլի մասնակցությամբ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և տրանսպորտային ու էներգետիկ նախագծերի իրականացման ուղղությամբ։

Բեռնում.....