13.1 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ
Աշխարհ

Հարավային Կորեան իր քաղաքացիներին արգելել է մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

 Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին:

Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 թ.-ի օգոստոսից: Նախարարությունը որոշում է կայացրել բարձրացնել այդ մակարդակը՝ հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող զինված բախումները:

Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան նույնպես արգելել են իրենց քաղաքացիներին մեկնել տարածաշրջան:

Բեռնում.....