2023 թվականի ապրիլի 12-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության նորանշանակ պետնախարար, դոկտոր Մուհամմադ բն Աբդալազիզ բն Սալեհ ալ-Խուլեյֆիի հետ։ Արմեն Սարգսյանը Մուհամմադ ալ-Խուլեյֆիին է փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները` պետնախարարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև ստորագրված համաձայնագրերի հիմնադրույթների կյանքի կոչմանը, երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակի շեշտակի բարձրացմանը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացմանը, առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտում համատեղ ջանքերի ներդրման երկկողմ պատրաստակամությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
