24.1 C
Yerevan
10 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 09.06.2023
Գլխավոր » Լեհաստանը մտադիր է ամերիկյան զորքերի մշտական ներկայության հասնել իր տարածքում
Աշխարհ

Լեհաստանը մտադիր է ամերիկյան զորքերի մշտական ներկայության հասնել իր տարածքում

Լեհաստանը ձգտելու է իր տարածքում ամերիկյան զորքերի մշտական ​​ներկայության հասնել: Նման հայտարարություն է արել հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Շուտով Լեհաստանում օպերատիվ պատրաստության վիճակի կհասնի Ռեդզիկովի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բազան: Լեհաստան է տեղափոխվել ԱՄՆ-ի բանակի 5-րդ կորպուսի մշտական ​​առաջադրված հրամանատարությունը: Մենք ձգտելու ենք ամերիկյան զորքերի համակարգային մշտական ​​​ներկայության հասնել մեր տարածքում», — ասել է Ռաուն:

Ներկայում Լեհաստանում ռոտացիոն հիմունքներով տեղակայվել է շուրջ 10 հազար ամերիկացի զինվոր։ Վերջերս հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը խոստացել է լրացուցիչ մի քանի հազար զինվոր տեղակայել Լեհաստանում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, որտեղ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ն, «ոչ բարեկամական կառույց է և շատ առումներով թշնամական է Ռուսաստանի Դաշնության համար»։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանին ստիպում է հակամիջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար։

Բեռնում.....