ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական հերթական ագրեսիային:
ԱԺ-ում փակ նիստից առաջ լրագրողները ԳՇ պետին հիշեցրին թերացումների վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին:
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն և թերացողները կերևան»,-ասաց ԳՇ պետը:
Հարցին, թե ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չի կատարվել՝ Ասրյանը պատասխանեց՝ «պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:
