26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Հայտնաբերված ադրբեջանցի երկրորդ զինծառայողի մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը
Այլ Լուրեր

Հայտնաբերված ադրբեջանցի երկրորդ զինծառայողի մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը

«Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Նա գտնվում է Կապանի ոստիկանության բաժնու:

Նախօրեին իրավապահները հայտնել էին, որ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում գտել են սպանված 56-ամյա տղամարդու դի։

Քաջարանի համայանքապետ Մանվել Փարամազյանն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Կապանի սպանված բնակիչը հրազենային վնասավածքներ է ունեցել։ Դեռ չգիտեն սպանությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել, բայց նրա մարմինը հայտնաբերել են երեկոյան։ Ըստ Քաջարանի համայնքապետի, սպանված քաղաքացու հեռախոսը գտել են հայտնաբերված ադրբեջանցի զինվորի մոտից:

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը, որին 3 օրվա որոնումներից հետո այսօր հայտնաբերել էին Սյունքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա, պարզվում է, ՀՀ տարածքում գտնվելու ընթացքում սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակում է կազմակերպած եղել։

Համացանցում տարածված տեսանյութում նա դիմում է իր հետևորդներին՝ ասելով․ «Հայերի արյուն ենք թափել։ 4-5 հարյուր հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ ողջ ենք, չենք զոհվել։ Եթե զոհվենք էլ, թող մեր արածը գնահատվի։ Մենք հայրենիքի դավաճաններ չենք»։

Ապրիլի 10-ին հայտնաբերված ադրբեջանցի առաջին զինծառայողն ասել էր, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր , որ Նախիջևանում երկու զինծառայողներ են անհետացել։ Ըստ հաղորդագրության՝ բանակի երկու զինծառայողները մոլորվել են ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով Շահբուզի շրջանի ուղղությամբ։

Ըստ լրատվամիջոցների, սպանված կապանցու հեռախոսով ադրբեջանցին ուղիղ եթեր է մտել և պատմել իր «սխրանքների» մասին: «Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել ենք Հայաստան։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք զոհվել։ Աստված տա, չենք զոհվի։ Եթե զոհվենք էլ մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք», — ուղիղ եթերում ասել է ադրբեջանցի զինծառայողը, որին հետագայում բռնել են Կապանի մոտակայքում:

Բեռնում.....