18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Ադրբեջանցին լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ադրբեջանցին լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզում ԶՊՄԿ-ի պահնորդին սպանելուց հետո, ինչպես տեղեկացրել ենք, ադրբեջանցին վերցրել է սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսն ու փախուստի դիմել։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանցին հեռախոսով բացել է Ադրբեջանի քարտեզը` տեղորոշել իր գտնվելու վայրը եւ փորձել է փախուստի դիմել, սակայն հեռախոսի մարտկոցը նստելուց հետո մոլորվել է՝ անտառից դուրս գալով բնակավայրերի մոտ։

Բռնվել է Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղում։ Սակայն մինչ այդ լայվ է մտել ու սպառնացել հայ ժողովրդին: Ասել է նաեւ, որ ինքը հայրենիքի դավաճան չէ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնում.....