26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն են տվել. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն է տվել։ Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը թույլատրել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Գուրգենի Խաչատրյանին 2023թ. ապրիլի 12-ից 17-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերջին նիստը չէր կայացել. դատավորը բացել է նիստը եւ փակել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել: Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, եւ չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը գնաց եւ հետ եկավ: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնում.....