Շոկոլադի չարաշահումը վնասակար է առողջության համար, այդ թվում՝ ատամների առողջության։
Շոկոլադը մեծ քանակի շաքար է պարունակում, ինչը կարող է ատամների վրա փառ առաջացնել, ինչն էլ իր հերթին կարող է կարիես ու լնդերի հիվանդություն առաջացնել։
Կարիեսի կանխարգելման լավագույն տարբերակն ատամները լվանալն է։ Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չշտապել լվանալ ատամները շոկոլադ ուտելուց անմիջապես հետո։
Շոկոլադ ուտելուց հետո առնվազն կես ժամ պետք է սպասել, նոր միայն լվանալ ատամները, որպեսզի չվնասեք ատամների էմալը։
Իսկ որպեսզի շոկոլադն ընդհանրապես լուրջ վնաս չհասցնի ատամների առողջությանը, անհրաժեշտ է չչարաշահել դրա օգտագործումը, իսկ քնելուց առաջ, անկախ օրվա սննդակարգից, լվանալ ատամները։
